ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները ստեղծել են մարդու եվ կապիկի բջիջներից բաղկացած սաղմեր

Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է ստեղծել է քիմեռներ՝ մարդու և կապիկի բջիջներից բաղկացած սաղմեր (chimera embryos)։

Հետազոտության ընթացքն ու արդյունքները մանրամասնորեն նկարագրված են Cell ամսագրում հրապարակված հոդվածում։ Ըստ հեղինակների, հետազոտությունը նպատակ ունի օգնելու գիտնականներին գտնել մարդու փոխպատվաստման համար նախատեսված օրգաններ աճեցնելու նոր եղանակներ:

Փոխպատվաստման համար մատչելի օրգաններ գտնելն ամբողջ աշխարհում տարեցտարի դժվարանում է: Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են մահանում՝ սպասելով օրգանների փոխպատվաստման իրեն հերթին։

Վերջին տարիներին որոշ գիտնականներ շարունակ փորձեր են կատարում օրգանների փոխպատվաստման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ․ նրանք ցողունային բջիջներ են ներարկում ոչխարների ու խոզերի սաղմերում՝ տեսնելու համար, թե արդյոք հնարավոր կլինի ի վերջո աճեցնել փոխպատվաստման համար պիտանի մարդկային օրգաններ։ Սակայն մինչ այժմ այս մոտեցումը ոչ մի էական արդյունք չի տվել։

Այսպիսով, գիտնականների միջազգային խումբը կենդանիների մեջ օրգանների աճեցնելու նոր մոտեցում է առաջարկել․ նրանք մակակների (նեղքիթ կապիկների դաս) 6 օրական 132 սաղմերի մեջ ներարկել են մարդու 25 iPS բջիջ։

Ընդամենը 24 ժամ անց մարդկային բջիջներն աճել են բոլոր 132 սաղմերում: Տասը օր հետո դրանցից մնացել է 103 սաղմ իսկ 19-րդ օրը՝ միայն երեքը, որոնք ևս, որոշ ժամանակ անց, դադարել են գործել։

Ըստ հետազոտողների, մարդկային բջիջների՝ կենդանու սաղմում նման արագությամբ զարգանալու նախադեպը մեծ առաջխաղացում է։ Այժմ վերջիններս նպատակ ունեն շարունակել ուսումնասիրություններն ու փորձերը՝  փոխպատվաստման համար պիտանի հյուսվածքներ և նույնիսկ՝ ամբողջական օրգաններ ստեղծելու հնարավություն առաջացնելու համար։

Նշենք, որ հետազոտությունն առաջացրել է տարատեսակ մտահոգություններ՝ կապված էթիկայի հետ, իսկ հեղինակների պատասխանը միանշանակ է․ «Կարծում եմ, որ հասարակությունը մտահոգվելու է, սակայն ես այն կարծիքին եմ, որ մենք պարզապես առաջ ենք մղում գիտությունը՝ առանց պատշաճ խոսակցություն ունենալու այն մասին, թե ինչ պետք է անենք կամ ինչ չպետք է անենք»,- ասում է հետազոտության համահեղինակ Քիրստին Մեթյուզը։