ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հետազոտողներն ատոմը լուսանկարել են ռեկորդային լուծաչափով

Կոռնելի համալսարանի (Նյու Յորք, ԱՄՆ) հետազոտողները կարողացել են լուսանկարել ատոմները ռեկորդային լուծաչափով՝ հասնելով այս ուղղությամբ ժամանակակից տեխնոլոգիայի ֆիզիկական հնարավորությունների սահմանին:

Նկարներում հստակ երևում են պայծառ կետեր՝ բուն ատոմները, որոնք շրջապատված մշուշոտ «ամպերով»: Ըստ գիտնականների, սա հետեւանք է նրա, որ ատոմները չեն կարող անշարժ լինել, դրանք թրթռում են, ինչի պատճառով էլ առաջանում է ինչ-որ պղտորություն:

Տեսականորեն, հնարավոր է փորձել լուսանկարել անշարժ ատոմներ, բայց հատուկ պայմաններում: Օրինակ, որքան ծանր են տարբեր տարրերի ատոմները, այնքան փոքր է դրանց շարժման ամպլիտուդը (տատանման թափը): Դա ինքնին անմիջականորեն կապված է նյութի ջերմաստիճանի հետ. որքան տաք է, այնքան շարժումն ավելի ինտենսիվ է:

Հետևաբար, ըստ հետազոտողների, եթե թիրախային նյութը սառեցվի մինչև բացարձակ զրո ջերմաստիճանը, ատոմները պետք է սառչեն՝ գալով հարաբերական կայուն վիճակի, ըստ այդմ, հնարավորինս պարզեցնելով լուսանկարի պատկերը։

Նկարում պատկերված են պրազեդիումի բյուրեղի (praseodymium orthoscandate – PrScO3) բյուրեղի ատոմները՝ 100 միլիոն անգամ խոշորացումով: Պատկերը ստացվել է էլեկտրոնային պտիխոգրաֆիայի (electron ptychographic) միջոցով:

Հետազոտողները մշակել են հատուկ պատկերի ուղղման նոր ալգորիթմներ, որոնք թույլ են տվել հասնել աննախադեպ լուծման, որն այս դեպքում չափվում է պիկոմետրերով, այսինքն՝ նանոմետրի մեկ հազարերորդականով:

Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։