ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

LG-ն թողարկել է իր վերջին բջջային հեռախոսը. երբեմնի հսկան դուրս է մնացել մրցակցությունից

It’s a numbers game, not a popularity contest․

«Դա թվերի խաղ է, ոչ թե մասսայականության մրցույթ»

Մինչև 2013 թվականը էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող հարավկորեական հսկան՝ LG ընկերությունը, աշխարհում բջջային հեռախոսների երրորդ խոշոր արտադրողն էր: Բայց հետո ինչ-որ բան սխալ դասավորվեց, և այլ՝ ավելի «երիտասարդ խաղացողներ» և առաջին հերթին արագորեն զարգացող չինական ընկերությունները, սկսեցին շրջանցել LG-ին: LG ընկերությունից պահանջվեց վեց տարի և շուրջ 4,5 միլիարդ վատնված դոլար, որպեսզի որոշի դադարեցնել բջջային հեռախոսների արտադրությունը։

Այնուամենայնիվ, որոշում կայացնելուց հետո էլ, հեռախոսների արտադրությունը շարունակվել է,  որովհետև անհրաժեշտ էր կատարել նախկինում կնքված պայմանագրերն ու ձեռք բերված պարտավորվածությունները։

Ընկերության կողմից բջջային հեռախոսների շուկայից դուրս գալը նշանակում է, որ LG V70 ThinQ, LG G10, LG Velvet 2 և LG Rollable հեռախոսների վերջին մոդելները երբեք դուրս չեն գա մասսայական վաճառքի։

Նշենք նաև, որ ընկերությունը պարտավորվել է մատուցել չորս տարի հետվաճառքային ծառայություն։

Առաջ շարժվելով և օգտագործելով բջջային հեռախոսների արդատրության ոլորտում իր փորձը LG-ն կփորձի մտնել այլ շուկաներ, ինչպես օրինակ 6G կապն է։