ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մշակվել է ռոբոտների «մաշկ», որի վրա կարող են «կապտուկներ» առաջանալ

Հոնկոնգի չինական համալսարանի ինժեներները Շիպին Չժուի գլխավորությամբ ճկուն և առաձգական հիդրոգելի հիման վրա ռոբոտների համար ստեղծել են հատուկ «մաշկ», որը հարվածից հետո ժամանակավորապես փոխում է իր գույնը մուգ մանուշակագույնի՝ կրկնօրինակելով մարդկանց ստանում է «կապտուկներ»:  

Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի, նոր «մաշկը» չի օգտագործում էլեկտրոնային բաղադրիչներ, դրանում բոլոր գործընթացները տեղի են ունենում իոնային փոխազդեցությունների շնորհիվ: Հիդրոգելը ծառայում է ոչ միայն որպես իոնների հաղորդման միջավայր, այլև որպես ճկուն, առաձգական, ձգվող հիմք: Սա հնարավորություն է տալիս տեղադրել «մաշկը» շարժվող մասերի վրա։

Ինժեներներն այս «իոնային մաշկը» լրացրեցին spiropyran-ի մոլեկուլներով, որոնք ճնշման տակ փոխում են գույնը գունատ դեղինից մինչև մուգ մանուշակագույն ՝ վերադառնալով սկզբնական գույնին միայն մի քանի ժամ անց: Սա թույլ  է տվել  ստեղծել մի համակարգ, որը ցույց է տալիս հնարավոր վնասվածքի տեղակայությունը նույնքան հստակ, որքան մարդկանց մարմնի վրա կապտուկները, և ավելին, դա արվում է նույն գույներով:

Գիտնականները փորձեր են անցկացրել նաև կամավորների հետ, ովքեր մատների, ձեռքերի կամ ծնկների վրա ֆիքսել էին ռոբոտների համար նախատեսված «մաշկի» բեկորները: Փորձերը ցույց տվեցին, որ ծալելու և ձգելու ժամանակ փոխում էր «մաշկի» էլեկտրական հաղորդունակությունը, բայց «կապտուկներ» չէին առաջանում: Այնուամենայնիվ, թեթևակի հարվածը կամ ուժեղ ճնշումը հանգեցնում էին գույնի փոփոխության, որը պահպանվում էր երկուսից հինգ ժամվա ընթացքում:

Հոդվածը հրապարակվել է ACS Applied Materials & Interfaces ամսագրում: