ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԷ-ում փորձարկել են արհեստական տեղումների առաջացման նոր տեխնոլոգիան

Ամռան ամիսներին, որպես կանոն, Արաբական Միացյալ Էմիրություններում անձրևներ առհասարակ չեն լինում, սակայն արհեստական տեղումների առաջացման նոր տեխնոլոգիայի շնորհիվ երկրի մի շարք տարածքներում հորդառատ անձրևներ են սկսվել։

Սկսած հունիսի 14-ից, չնայած  մինչև 50 °C շոգին, տեղումներ են գրանցվել Հաջարի լեռնաշղթայում (Al Hajar Mountains), Ալ-Աին քաղաքում, մայրաքաղաք Աբու Դաբիում և այլ շրջաններում։ Առաջիկա շաբաթներին անձրևներ են ակնկալվում նաև հարևան Կատարի տարածքում, որտեղ տարվա ընթացքում սովորաբար մի քանի անգամ է անձրև տեղում։ 

Հորդարատ անձրևները բնության զարմանալի քմահաճույք չեն, այլ մի խումբ գիտնականների ուսումնասիրությունների արդյունք։ Նոր տեխնոլոգիան ամպեր չի ստեղծում, այլ առկա ամպերից տեղումներ է առաջացնում: Համապատասխան տեխնոլոգիաները ակտիվորեն մշակվել են Դուբայի SANAD ակադեմիայի և Բրիտանական Ռեդինգի համալսարանի գիտնականների կողմից, ի վերջո առաջին հաջող փորձերն անց են կացվել այս տարվա գարնանը։

 Տեխնոլոգիայի յուրահատկությունն այն է, որ օգտագործվում են հատուկ անօդաչու թռչող սարքեր, որոնք անձրև են առաջացնում՝ դեպի ամպեր էլեկտրական պարպում ուղելով, և այս ամենն առանց քիմիական միացությունների օգտագործման: