ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Նոր վեբ-պորտալը հնարավորություն կտա այցելուներին իրական ժամանակում առցանց վերահսկել ստորջրյա ռոբոտին

Բոլոր նրանք, ովքեր երազում էին սուզվել և անձամբ տեսնել աշխարհի՝ բնության յոթ հրաշալիքներից մեկը համարվող Մեծ արգելախութը, այժմ կարող են դա անել առանց տանից դուրս գալու։ Ավստրալացի վավերագրող-ռեժիսոր Ադամ Կրոփը սկսել է նոր յուրօրինակ նախագիծ․ դուք միանում եք առցանց պորտալին և ուղղակիորեն վերահսկում իրական ստորջրյա ռոբոտը, որն իրական ժամանակում կհետևի ձեր հրահանգներին և ցույց կտա ստորջրյա աշխարհի գեղեցկությունը:
Նախնական փուլում նախագիծն ունի մի շարք սահմանափակումներ: Համակարգը ներկայումս ներառում է երկու Osibot Heavy ROV (հեռակառավարվող տրանսպորտային միջոցներ), որոնցից յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ մալուխով միանում է բազային կայանին: Էքսկուրսիայի առավելագույն ժամանակը մեկ ժամն է։
Ստորջրյա ռոբոտները ունեն խոչընդոտները ինքնուրույն ճանաչելու և դրանցից խուսափելու հնարավորություն, հագեցած են որակյալ տեսախցիկներով և լուսավորության համակարգերով՝ գիշերային շրջագայությունները ապահովելու համար։ Լիցքավորման կայանը էներգիա է ստանում արևային վահանակներից, որոնք գտնվում են ափից 30 կմ հեռավորության վրա:
Ծրագիրն ունի նաև սիմուլյատոր, որի միջոցով ցանկացողները կարող են սովորել, թե ինչպես է անհրաժեշտ կառավարել ստորջրյա ռոբոտները։
Իհարկե, ծառայությունն անվճար չէ, նախնական տվյալներով շրջագայության մեկ ժամն արժե 22-37 դոլար։ Ընդ որում, անհրաժեշտ է նախապես հերթագրվել։