ՏԻԵԶԵՐՔ

NASA-ի նոր 3D տպիչը որպես հունք կօգտագործի Լուսնի ռեգոլիթը

NASA-ն ևս մեկ քայլով մոտեցավ առանց երկրային տարրերի օգտագործման Լուսնի և Մարսի վրա գաղութներ կառուցելու գաղափարի իրականացմանը․ NASA-ի գիտնականները սկսել են փորձարկել նոր 3D տպիչը, որը Լուսնի վրա կարող է տպագրություն իրականացնել տեղի հումքից՝ ռեգոլիթից (Լուսնի մակերևույթի շերտ, որը կազմված է բեկորային նյութից, բաղադրությամբ մոտ է բազալտին)։ Հումքը կարդյունահանվի հենց այն տարածքից, որտեղ նախատեսվում է կառուցել գաղութը։

The Redwire Regolith Print (RRP) անվանումը ստացած նախագծի հեղինակները նշում են, որ սա կարող է հանգեցնել նրան, որ գաղութարարները ըստ պահանջի տպեն իրենց բնակության վայրերի առնվազն մի մասը։ Սա, իր հերթին, կնվազեցնի այն շինարարական մատակարարումների ծավալը, որը NASA-ն պատրաստվում է առաքել Լուսին կամ Մարս։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել էր NASA-ի կողմից Արտեմիս առաքելությամբ 2024 թվականին Լուսին թռչելու համար ընտրված տիեզերագնացների անունները: Իսկ մարդու թռիչքը դեպի Մարս նախատեսվում է ավարտել 2045 կամ 2050 թվականներին: