ԲՆՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարիայում հսկա ծածկոցների միջոցով փորձում են կանխել սառցադաշտերի հալոցքը

Երկար տարիներ Տիթլիս լեռը (3238 մ) համարվում էր Շվեյցարիայի զբոսաշրջային գրավչության գրավականներից մեկը։ Այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը և Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը։ Սակայն գլոբալ տաքացման հետևանքով վերջին տասնամյակում Տիթլիսը կորցրել է իր սառցադաշտերի մի մասը, և զգալիորեն նվազել է ձյան շերտը։

Ինչպես նշել են տեղի հետազտոտողները, Տիթլիս լեռան վրա ձյունը չի հալվել նույնիսկ ամենաթեժ ամառներին։ Ընդ որում, իրավիճակն այնպիսին է, որ եթե առաջիկայում հետևողական քայլեր չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, ապա մինչև դարավերջ շվեյցարական սառցադաշտերի 90%-ը կանհետանա։

Որպեսզի կանխեն սառցադաշտերի հալոցքը, շվեյցարացիները դիմել են տարօրինակ մեթոդի․ նրանք սառցադաշտերի ամենախոցելի հատվածները ծածկել են սպիտակ գույնի պաշտպանիչ կտորով (Polar fleece), ինչը օգնում է կանխել և՛ հալոցքը և պահպանել նախորդ ձմռանը տեղացած ձյան շերտը: Այժմ ծածկված է մոտ 100,000 մ2 տարածք։ Սա գրեթե նույնքան է, որքան 14 ֆուտբոլային դաշտը։

Իհարկե, ծածկոցները խնդրի ժամանակավոր լուծումն են, քանի դեռ այլ տարբերակ չի առաջարկվել: Դրանք արտացոլում են արևի ճառագայթները և սառույցի համար մեկուսացում ստեղծում ՝ զգալիորեն դանդաղեցնելով հալոցքը։