ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Առցանց համաժողովի ընթացքում Nvidia-ի տնօրենին փոխարինել է նրա թվային կրկնօրինակը

GPU տեխնոլոգիական առցանց համաժողովի (GTC) ժամանակ Nvidia ընկերության (գրաֆիկական պրոցեսորների մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություն) գործադիր տնօրեն Յենսեն Հուանգի փոխարեն հանդես է եկել նրա թվային կրկնօրինակը։ Կրկնօրինակը խոսել է ընկերության վերջին տեխնոլոգիայի վերաբերյալ, ընդ որում, իրական տնօրենի փոխարինումը «վիրտուալ»-ի հետ աննկատ մնաց այնքան ժամանակ, մինչև Nvidia-ի պաշտոնական կայքում հրապարակվեց այդ մասին տեսանյութ։

Թվային կրկնօրինակը ստեղծելու համար մասնագետները նախ  սկանավորել են Յենսենի մարմինը, ապա սովորեցնել նյարդային ցանցին ընդօրինակել նրա ժեստերն ու դեմքի արտահայտությունները: Թվային էր նաև այն սենյակը, որտեղից որ ելույթ էր ունենում Յենսենը։  Ինչպես հաղորդվում է, այս ամենը ստեղծելու համար գիտնականներից պահանջվել է գրեթե մեկ տարի։

Համաժողովի ընթացքում թվային կրկնօրինակը ներկայացրել է 3D վիրտուալ աշխարհներ ստեղծելու համար նախատեսված Omniverse հարթակի գործիքները և ինչպես ցույց տվեց GTC-21-ը, Omniverse- ը կարող է օգտագործվել նաև կենդանի մարդկանց վիրտուալ պատճեններ ստեղծելու համար։

Գուցե մի օր պետությունների ղեկավարների փոխարեն երկար ու ձանձրալի ելույթները հնչեցնեն նրանց թվային կրկնօրինակները։ Դե ինչ, սա այն է ինչ սպասվում է մեզ ապագայում։