ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Google-ը մտադիր է լուսացույցների կառավարումը հանձնել արհեստական բանականությանը

Վատ կարգավորված լուսացույցները ոչ միայն վարորդներից անտեղի ժամանակ են խլում ու պատճառ դառնում խցանումների, այլև մեծապես վնաս են հասցնում շրջակա միջավայրին և հանրային առողջությանը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Google ընկերության ներկայացուցիչ Կեյթ Բրանդըթը և հայտնել իրենց նոր նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակը երթևեկության (լուսացույցների) կառավարումը արհեստական ​​բանականությանը փոխանցելն է։

Փաստն այն է, որ կանոնավոր խաչմերուկներում ներքին այրման շարժիչներով մեքենաների անհիմն կանգը հանգեցնում է վառելիքի անհարկի այրմանը և մթնոլորտ արտանետումների ավելացմանը: Ըստ Google-ի, խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է օպտիմալացնել խաչմերուկներում մեքենաների երթևեկության ժամանակը, որի համար լուսացույցների հսկողությունը պետք է իրականացվի արհեստական բանականության միջոցով։

Խաչմերուկներում երթևեկությունն անընդհատ փոխվում է և հնարավորի չի ստեղծել մի մոդել, որը շարունակաբար և արդյունավետորեն կկարգավորի երթևեկությունը, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ԱԲ, որը իրավիճակից կախված կկայացնի որոշումներ և ունակ կլինի անընդհատ սովորելու։

Նախագծը կյանքի է կոչվել Հայֆայի, Բեր-Շևայի (Իսրայել) քաղաքապետարանների և Իսրայելի National Road ընկերության հետ համատեղ, և թվով չորս խաչմերուկ արդեն ներդրվել է այս տեխնոլոգիան։ Ըստ Google-ի, այս խաչմերուկներում արձանագրվել է վառելիքի և արտանետումների համաչափ նվազում (10-20%)։

Ճիշտ է ընկերությունը դեռ չի պարզաբանել, թե ինչպես է ԱԲ-ն ինտեգրվելու ճանապարհային ծառայությունների աշխատանքին, ինչպես է ապահովելու խաչմերուկների անվտանգությունն ու բացառելու հաքերների կողմից հնարավոր հարձակումները, այնուամենայնիվ մի բան հստակ է․ սա և այսօրինակ տեխնոլոգիաները մեկն են այն առանցքային քայլերից, որոնք ուղղված են ամբողջովին խելացի քաղաքների տեսլականին։