ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Tesla-ի նոր գործարանի բացման ժամանակ Մասկը հայտնել է նոր գարեջուր արտադրելու իր պլանների մասին

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնի է իր արտադրանքը գովազդելու բավականին խորամանկ մարտավարությամբ և գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել:

Այսպիսով, 2018 թվականի ապրիլին Մասկի թվիթերյան էջում հայտնվեց հրապարակում ընկերության սնանկության մասին, որի միջոցով նա ծաղրում էր այն վերլուծաբաններին ովքեր կանխատեսում էին Tesla-ի մոտալուտ փլուզումը։ Հրապարակման մեջ նշված էր, որ ձեռնարկատերն «անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր Tesla Model 3 մեքենայի մոտ՝ շրջապատված Teslaquilla-ի շշերով»։ Այս պատմություն այսքանով չավարտվեց, ավելի ուշ նա հանդես եկավ մեկ այլ հրապարակմամբ և հայտնեց, որ Tesla-ն իրականում նախատեսում է թողարկել իր սեփական տեկիլան։

Երկու տարի անց ընկերության խանութում հայտնվեց բրենդավորված տեկիլան: Ֆրանսիական կաղնու տակառներում հնեցված տեկիլայի հիմնական առանձնահատկությունը շիշն էր, որը պատրաստված կայծակի տեսքով: Խմիչքը սպառվեց հաշված ժամերի ընթացքում: Թվում է, թե խարիզմատիկ միլիարդատիրոջն իրոք դուր է եկել ոգելից խմիչքներ վաճառելու գաղափարը: Այս անգամ Մասկը պատրաստվում է վաճառքի հանել իր սեփական գարեջուրը՝ Gigabeer-ը։

Մասկը սեփական գարեջուր թողարկելու մտադրության մասին հայտնել է Բեռլինի մոտակայքում գտնվող Gigafactory 4 գործարանի բացման ժամանակ։ Ինչպես Teslaquilla-ի դեպքում, այս անգամ ևս գնորդների ուշադրությունն ամենից շատ կգրավի խմիչքի շիշը, որը կարտադրվի Tesla Cybertruck էլեկտրական պիկապի ուրվագծերով։

Ինչ վերաբերում է Gigafactory 4 գործարանին, այն տեղակայված է Բեռլինի արվարձանում՝ նոր օդանավակայանից ոչ հեռու և զբաղեցնում է 300 հա տարածք (տարածքն իր մեծությամբ համեմատելի է 420 ֆուտբոլի դաշտի հետ): Գործարանի կառուցման համար հատկացվել է 4 միլիարդ դոլար։ Ըստ նախատեսվածի, այստեղ աշխատելու է մոտ 10,000 մարդ, ովքեր գործարան են հասնելու նոր կառուցվող փոքր երկաթգծով։ Գործարանի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ պատերն ամբողջությամբ ծածկված կլինեն գրաֆիտիներով։ Նոր գործարանում կարտադրվեն Tesla Model 3 և Tesla Model Y էլեկտրամեքենաներ՝ նախատեսված եվրոպական շուկայի համար։

Նշենք, որ գործարանի կառուցման համար հատվել է ավելի քան 92 հա անտառ։