ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Իսպանացի գիտնականները ստեղծել են կիսաթափանցիկ բետոն

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV) գիտնականները ստեղծել են արտասովոր կիսաթափանցիկ բետոն։ HTRANS անվանումը ստացած բետոնը հեղափոխական նշանակություն կարող է ունենալ շինարարական ոլորտում։
Թափանցիկ բետոնը նորություն չէ, սակայն դրա արտադրությունը շատ ծախսատար է, քանի որ այն չի կարող ավտոմատիզացվել։ Ի տարբերություն դրա, HTRANS-ը պարունակում է 3D տպիչով թափանցիկ խեշից տպված դետալներ, ինչպես նաև դրանում կարող են ներդրվել օպտիկական մանրաթելեր՝ դիոդային լուսավորություն ապահովելու համար։ Արդյունքում կիսաթափանցիկ բետոնի ներսում հնարավոր է ապահովել ամբողջական կամ մասնակի լուսավորություն։ Որպես էներգիայի աղբյուր կօգտագործվեն մարտկոցներ կամ անլար սնուցման սարքեր։
Առայժմ HTRANS-ի արտադրություն իրականացվում է մարդու կողմից, սակայն, ըստ հեղինակների, այս տեխնոլոգիան բավարար ֆինանսավորման դեպքում կարող է հեշտությամբ ավտոմատիզացվել, ինչի արդյունքում կիսաթափանցիկ բետոնի արժեքը շուրջ 80 տոկոսով կնվազի։
Հավելյալ ամրություն ապահովելու համար կօգտագործվեն տարբեր հաստության մետաղական լարեր։
Ինչ վերաբերում է կիսաթափանցիկ բետոնի գործածությանը, ապա դրա նպատակը սովորական բոտոնին փոխարինելը չէ, այլ դիզայներական լուծումներ տալը, օրինակ, դրա միջոցով հնարավոր է շենքի ֆասադը կառուցել արվեստի գործի կամ որևէ կազմակերպության լոգոտիպի տեսքով։