ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ապագայում մատնահետքերի սկաներները կարող են փոխարինվել հոտառության սենսորներով

Ներկայումս կենսաչափական նույնականացման մեթոդները բավականին տարածված են, միևնույն ժամանակ, դրանք այդքան էլ դժվար չէ կեղծելը։ Մատնահետքի կամ ծիածանաթաղանթի սկաներները հիմնված են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական յուրահատկության վրա, և դրանց կարելի է խաբել: Ֆիզիկական բնութագրերը կարող են կրկնօրինակվել կամ որոշակի փոփոխությունների ենթարկվել վնասվածքների պատճառով ։

Ճապոնացի իժեներները մշակել են հոտառության սենսոր՝ անհատական նույնականացման համար: Հետազոտողները վերլուծել են մարդկանց շնչառությունը և հայտնաբերել 28 միացություն, որոնք կարող են օգտագործվել նույնականացման համար: Նրանք ստեղծել են մի քանի սենսորներից բաղկացած բարդ չիպ, որոնցից յուրաքանչյուրը զգայուն է որոշակի խմբի միացությունների հանդեպ։ Սարքը տվյալներ է հավաքում մարդու արտաշնչված օդում պարունակվող քիմիական միացությունների մասին, որոնք մշակվում են ԱԲ-ի կողմից, որը, ուսուցանվելով շնչառության օրինաչափությունների հիման վրա,  նույնականացնում է մարդուն։

Գիտնականները նշել են, որ քիմիական տվիչներն արդեն դիտարկվում են որպես հուսալի այլընտրանք՝ ժամանակակից կենսաչափական նույնականացման մեթոդներին։ Փորձերի ընթացքում սարքը բարձր ճշգրտություն է ցուցաբերել՝ 97,8 %:  Ընդ որում բարձր արդյունավետություն է ցուցաբերվել տարբեր սեռի, տարիքի և ազգության մարդկանց հետ աշխատելիս:

Այնուամենայնիվ դեռ վաղ է արդյունաբերական արտադրության մասին մտածելու համար, քանի որ որպեսզի մեթոդն աշխատեր, մասնակիցները փորձի մեկնարկից վեց ժամ առաջ պետք է ոչինչ չուտեին։ Գիտնականնեչը նախատեսում են փոփոխել իրենց սարքն այնպես, որ այն հնարավոր լինի օգտագործել առանց նմանատիպ սահմանափակումների։ Նրանց կարծիքով, սենսորների քանակի ավելացումը կօգնի հաղթահարել այս խոչընդոտը:

Առավել մանրամասն՝ այստեղ։