ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պղնձե նանոսփրեյը կարող է ախտահանել ցանկացած մակերես

Մոլորակին սպառնում է կորոնավիրուսի նոր ալիք, բացի այդ, հայտնվել է նոր վտանգ՝ կապիկի ծաղիկը, ուստի զարմանալի չէ, որ վերջին ժամանակաշրջանում գիտնականների հիմնական մտահոգություններից մեկն է դարձել նմանատիպ հիվանդությունների կանխարգելման նոր միջոցների մշակումը։

Էյմսի ազգային լաբորատորիայի, Այովայի համալսարանի և Բուֆալոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների համատեղ մշակել են հեշտ օգտագործվող արդյունավետ ախտահանիչ, որն իրենից ներկայացնում է պղինձի հիմքով նանոսփրեյ:

Սփրեյը բաղկացած է ջրից կամ էթանոլից, որի մեջ լողում են 60 նանոմետր երկարությամբ պղնձե և/կամ պղնձե և ցինկե համաձուլվածքից մետաղալարերի կտորներ։

Փորձերի ընթացքում պարզվել էր, որ մաքուր պղինձն ավելի արագ էր ոչնչացնում միկրոօրգանիզմները, սակայն այն այնքան էլ դիմացկուն չէր։ Այդ պատճառով, պղնձին ավելացվել էր ցինկ։ Այս տարբերակն ավելի կայուն էր և նպատակահարմար նաև տնտեսական տեսակետից, քանի որ կրկնակի ախտահանումն ավելի հազվադեպ էր պահանջվում։

SARS CoV-2 վիրուսը ոչնչացնելու համար բավական է նանոսփրեյը ցանել օգտագործվող առարկաների մակերեսին, ինչպիս օրինակ դռան բռնակին։ Վիրուսի ամբողջական ոչնչացումը տեղի է ունենում 10-ից 20 րոպեների ընթացքում: