ԲՆՈՒԹՅՈՒՆ

Բրիտանացիները ստիպված կլինեն հաշտվել կեղտաջրերը խմելու ջրի վերածելու անհրաժեշտության հետ

Մեծ Բրիտանիայի Բնապահպանական գործակալության ղեկավար Ջեյմս Բևանը երկրի բնակիչներին կոչ է արել նոր մոտեցումներ ցուցաբերել ջրի խնայողության և երաշտից խուսափելու ուղղությամբ, սակայն նոր նախաձեռնությունը հանրության կողմից ընդունվել է ոչ միանշանակ․ պատճառը թերևս այն է, որ պաշտոնյան առաջարկում է խնդիրների լուծման տրամաբանական, բայց արտասովոր լուծում։

Տարածաշրջանում սաստիկ երաշտ է, Բրիտանիայի բնակավայրերի որոշ հատվածներում խմելու ջրի պակաս կա։ Բևանի խոսքով, ժամանակն է սկսել կեղտաջրերը վերամշակել մարդկանց համար մաքուր և անվտանգ ջրի:

Գուցե ինչ-որ մեկին դուր չգա այն գիտակցումը, որ անգլիական ավանդական թեյ պատրաստելու համար եռացող ջուրը ինչ-որ կերպ առնչվելու է կոյուղու հետ: Այնուամենայնիվ, բնությունն ավելի ուժեղ է, քան մարդը, և ջրի կրկնակի օգտագործումը պարզապես անհրաժեշտություն է և պետք է հաշտվել այս մտքի հետ: Այս ուղղության զարգացումը միակ ճանապարհն է, որը կարող է հետաձգել ճգնաժամը` միաժամանակ ապահովելով բնակչությանը կարևորագույն ռեսուրսներից մեկով։ Արդյունավետ մաքրման տեխնոլոգիաներ արդեն գոյություն ունեն, այժմ անհրաժեշտ է դրանք ակտիվորեն կիրառել: Բևանը կոչ է արել կառավարությանը «քաղաքական կամք դրսևորել» փոփոխություններ իրականացնելու համար, ինչպես նաև կոչ է արել հանրությանը անել հնարավորինս ջուրը օպտիմալ օգտագործելու համար․ «Խելամտորեն օգտագործիր ջուրը» սա սոսկ կարգախոս չէ։ Սա գոյատևման ուղեցույց է, որին պետք է հետևենք»,-  ասել է նա։ Կլիմայի փոփոխությունն այնքան լուրջ է, որ այս կարևոր հարցում մանրուքներ լինել չեն կարող։