ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսական ռոբոտն ինքնուրույն հայտնաբերում և ոչնչացնում է մոլախոտերը

Գյուղատնտեսական հողատարածքներում մոլախոտերի դեմ թունաքիմիկատների ամբողջական կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև էական վնաս է հասցնում շրջակա միջավայրին։  Ամերիկա-բրազիլական Solinftec ընկերությունն այս խնդիրը հաղթահարելու նպատակով մշակել է գյուղատնտեսական ռոբոտ, որն ինքնավար կերպով հայտնաբերում է մոլախոտերը և ոչնչացնում դրանք «տեղային» ցողման մեթոդով։

Solix Sprayer անվանումը ստացած ռոբոտը համալրված է չորս արևային մարտկոցներով։ Շարժվելով դաշտում, ռոբոտը սկանավորում է իրեն հանդիպած յուրաքանչյուր բույս, ապա արհեստական ​բանականության շնորհիվ համակարգը «հասկանում է»՝ բույսը մոլախոտ է, թե ոչ։ Մոլախոտերը ոչնչացվում են հերբիցիդի միջոցով։ Միաժամանակ Solix-ը կազմում է դաշտի թվային քարտեզը՝ նշելով մոլախոտերի հայտնաբերման վայրերը։

Ըստ Solinftec ընկերության՝ մեկ ռոբոտը կարող է օրական մշակել մինչև 40 հեկտար հող՝ կախված դաշտի կոնֆիգուրացիայից։ Աշխատանքի տևողության երկարացումը հնարավոր է դարձել ռոբոտի լուսարձակների և մարտկոցի շնորհիվ, որը լիցքավորում է արևից։

Solix Sprayer ռոբոտը նախատեսված է ցորենի, սոյայի և եգիպտացորենի դաշտերի համար։ Ընկերությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ում դաշտային փորձարկումների ժամանակ դրա օգտագործումը նպաստել է թունաքիմիկատների օգտագործման 70%-ով կրճատմանը: Ռոբոտ ֆերմերների վաճառքի մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։