ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանեփի օրինականացման պատճառով ԱՄՆ-ի դեղագործական ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել

Կանեփի օրինականացումը նվազեցնում է խոշոր դեղագործական ընկերությունների արժեթղթերի շուկայական արժեքը

Նյու Մեքսիկոյի համալսարանի տնտեսագետները հաշվարկել են դեղագործական ընկերությունների վնասները ԱՄՆ-ում կանեփի օրինականացումից ի վեր։ Օրինականացմանը զուգահեռ գրանցվեցին նաև բազմաթիվ դեպքեր, երբ խոշոր դեղագործական ընկերությունները մարիխուանայի դեմ արշավ սկսեցին՝ հակագովազդ իրականացնելու նպատակով։ Պատճառը պարզ է՝ ունենալով հասանելիություն «թմրանյութին» ՝ մարդիկ դադարել են գնել հակադեպրեսանտներ և օփիոիդների վրա հիմնված դեղամիջոցներ։

Հետազոտությունն ընդգրկել է վերջին 25 տարվա ժամանակահատվածը՝ հիմնվելով արժեթղթերի շուկայի տվյալների վրա, որոնք ցույց են տալիս դեղագործական ընկերությունների շահութաբերությունը։ ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում կամ խոշոր քաղաքում կանեփի օրինականացումը հանգեցնում է դեղագործական ընկերությունների շահութաբերության նվազմանը՝ առնվազն 2 տոկոսով։ Սա իր հերթին հանգեցնում է տվյալ դեղամիջոցների վաճառքի անկմանը՝ տարեկան մինչև 3 միլիարդ դոլար՝ յուրաքանչյուր նման որոշումից հետո։

Ներկայումս կանեփը դեռ օրինական չէ 16 նահանգներում, և այստեղ ևս դա օրինականացվի, դեղագործական խոշոր բիզնեսը կկորցնի շահույթի ևս 11%-ը, որը կկազմի մոտ 38 մլրդ դոլար։

Ըստ տնտեսագետների, ամենածանր հարվածը կկրեն բրենդային դեղորայքները, որոնց կորուստները կանխատեսվում են 229%-ով ավելի, քան մնացածի կորուստները: