ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՄՆ զինված ուժերը կհամալրվեն 300 կՎտ հզորությամբ մարտական լազերով

Ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական կորպորացիան, որը Պենտագոնի համար զենքի խոշորագույն մատակարարներից մեկն է, պատրաստ է ռազմական գերատեսչությանը ներկայացնել իր վերջին մշակումը` 300 կՎտ հզորությամբ HELSI մարտական ​​լազերը:

Վերջին տարիներին լազերային զենքերը խոստումնալից հայեցակարգից վերածվել են շատ կոնկրետ նմուշների, որոնցից շատերն, իհարկե, տեխնոլոգիական տեսանկյունից դեռևս ունեն թերություններ։

Մարտական ​​լազերի ամենակարևոր ենթահամակարգը լազերի պինդ մարմնային վիճակն է: Դրա շնորհիվ Lockheed Martin-ն իր լազերի հզորությունը հասցրել է մինչև 300 կՎտ-ի։ Սա հինգ անգամ գերազանցում է նախորդ՝ HELIOS լազերային զենքի համակարգի հզորությունը, որն օգոստոսին մատակարարվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերին՝ ռազմանավերի վրա տեղադրելու համար։

Նոր լազերը կօգտագործվի մի քանի ցուցադրական նախագծերում, ներառյալ լազերային հակաօդային պաշտպանության համակարգերը։ Լաբորատոր և դաշտային փորձարկումները նախատեսված են այս տարվա վերջին։