ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Չինաստանը վահանակներ կարձակի ուղեծիր՝ արևային էներգիան հավաքելու և Երկիր փոխանցելու համար

Չինական Longi Green Energy ընկերությունը, որն արևային տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի ամենախոշոր արդատրողներից է, հայտնել է դեպի Երկրի ուղեծիր արևային վահանակներ ուղարկելու պլանների մասին՝ անկախ օրվա ժամից արևի էներգիան Երկիր փոխանցելու հնարավորությունը գործնականում ուսումնասիրելու համար։

Longi-ն այս ոլորտում առաջամարտիկ չէ: Նմանատիպ ուսումնասիրություններ են իրականացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի բազմաթիվ գիտական կենտրոններ, որոնցից որոշները անցել են նաև գործնական փորձարկումներ։ Ավելի վաղ անդրադարձել էինք ԱՄՆ-ի կողմից տիեզերք արձակված արբանյակին, որն ունակ էր արևի էներգիան փոխանցել դեպի Երկրի ցանկացած կետ․ այս դեպքում խոսքն ընդամենը 10 Վտ-ի մասին է։ Այնուամենայնիվ, Չինաստանի փորձն, ըստ երևույթին, դեռևս ամենհաջողն է:

Սա հաստատում են Xidian համալսարանի (Շանհայ) հետազոտողների հաջող փորձերը, որոնց հաջողվել է տիեզերքում հավաքված արևի լույսը վերածել միկրոալիքային ճառագայթման և փոխանցել ցամաքային ընդունիչ կայան, որտեղ այն կրկին վերածվել է էլեկտրականության:

Փորձագետների կարծիքով, չինական նախագիծը կարող է հեղափոխական դառնալ, սակայն դա լուրջ ջանքեր ու հսկայական ֆինանս կպահանջի։ Չինաստանի Տիեզերական գործակալության նախագահ Վու Չժիցզյանը հայտնել է, որ Longi Green Energy ընկերության կողմից ստեղծված արևային վահանակների լաբորատորիան շուտով գործընկերության համաձայնագիր կկնքի Ազգային տիեզերական ասոցիացիայի հետ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներ ստեղծելու համար։