ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Lenovo-ի նորույթը թույլ կտա օգտվել մեծ էկրանից ցանկացած վայրում

Lenovo-ն հայտարարել է նոր գաջեթի թողարկման մասին, որի շնորհիվ ցանկացած վայրում հնարավոր է մեծ AR-էկրան ստանալ։ Սարքը կոչվում է Lenovo Glasses T1, և  որոշակիորեն հիշեցնում է հայտնի Google Glass-ը։

Ապագա նորույթը թույլ կտա դիտել կոնտենտը համատեղելի սարքերից: Արդյունքում մարդիկ կկարողանան ցանկացած վայրում ցանկացած պահի ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը բարձրորակ մեծ էկրանի վրա, այլ ոչ թե բջջային հեռախոսների փոքր էրկաններից։ Ընդ որում էկրանը ​​տեսանելի կլինի միայն ակնոցի տիրոջը։ Այսպիսով, օգտատերը կարող է հեշտությամբ դիտել իր սիրած սերիալի նոր դրվագը գնացքում կամ սրճարանում:

Գաջեթը, որը մշակվել է չինական ընկերության ինժեներների կողմից, կստանա երկու բարձրորակ Micro OLED էկրան՝ Full HD լուծաչափով և 60 Հց կադրերի հաճախականությամբ։ Գաջեթը համատեղելի է Windows-ի, Android-ի և macOS-ի հետ՝ USB Type-C-ի միջոցով միանալու հնարավորության դեպքում: Ինչ վերաբերում է ձայնին, ապա հայտնի է, որ կլինեն ներկառուցված բարձրախոսներ, թեև քանի որ ավելի տրամաբանական կլիներ ականջակալների օգտագործումը, հնարավոր է նաև նման հնարավորություն լինի։ Սնուցման համար նախատեսված մարտկոցի հզորությունը բավարար է մի քանի ժամ աշխատելու համար։ Էներգիա կարելի է ստանալ նաև միացված սարքերից:

Ակնոցները կթողարկվեն մինչև տարեվերջ Չինաստանում, իսկ 2023 թվականին դրանք կհայտնվեն աշխարհի այլ շուկաներում։ Նորույթի գինն առայժմ չի հայտարարվել։