ԱՆՈՒՆՆԵՐ

Ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց

Mapbox ընկերության քարտեզների դիզայներ Թոփի Տյուկանովը ստեղծել է Երկիր մոլորակի ինտերակտիվ քարտեզ, որտեղ յուրաքանչյուր երկրի, քաղաքի ու գյուղի մակարդակով ներկայացված են տվյալ շրջանի հայտնի մարդկանց անունները։ Քարտեզը ներառում է գրեթե բոլոր երկրները։ Քարտեզում առկա տվյալները վերցված են Վիքիպեդիայից։ Հայտնիների ընտրության հիմքում մի քանի չափանիշներ են, օրինակ համացանցում տվյալ անձի հիշատակումների քանակը, էջերի դիտումների հաճախականությունը՝ 2015-2018 […]

ԱՆՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԲՐԱՅԱՆ ՄԵՅՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ` STARMUS VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՌՈՔԱՅԻՆ ԼԻՑՔԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ

ԲՐԱՅԱՆ ՄԵՅՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ` STARMUS VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՌՈՔԱՅԻՆ ԼԻՑՔԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ Սեպտեմբերի 5֊10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրաելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։ Queen խմբի […]

ԱՆՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Անիտա Կարագոշյան․ աշխարհում առաջին կին օվկիանոսագետը

Անիտա Կոնտի-Կարագոշյանն տարբեր հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է իր հայկական արմատներին, խոսել Տիգրան Մեծի «ծովից ծով» Հայաստանի, Կիլիկիան հայկական թագավորության մասին, հպարտությամբ նշել, որի «իր երակներով առյուծների երկրի արյունն է հոսում»։ Ազգությամբ հայ Անիտա Կոնտին (ի ծնե` Կարագոշյանը) աշխարհում առաջին կին օվկիանոսագետն է, բնախույզ, լուսանկարիչ: Կոնտին ծնվել է 1899թ. մայիսի 17-ին Ֆրանսիայի Էրմոնտ քաղաքում՝ Կարագոշյանների հարուստ […]

ԱՆՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից հայ կանայք․ Նունե Աբրահամյան

Հաճախ վիրավոր, բայց միայն հոգեպես անպարտելի ժողովուրդներն են հաջողության հասնում պատմության մեջ… Չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև մարդկության ընտանիքի բոլոր անդամները, բացի մեր մտավորականության որոշ մասից, գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա հավիտենական արդարության օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի […]

ԱՆՈՒՆՆԵՐ

Արժևորելով մեծերին․ Արմեն Թախտաջյան

«Արժևորելով մեծերին» շարքի այս հոդվածը նվիրված է XX դարի ականավոր բուսաբան, էվոլյուցիոնիստ, ՀՀ ԳԱԱ և ՌԴ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանին։ Թախտաջյանի հրատարակած գիտական ուսումնասիրությունները երկար ժամանակ դասագրքային նշանակություն են ունեցալ աշխարհի բազմաթիվ համալսարաններում, և այսօր էլ՝ տասնամյակներ անց, չեն կորցրել իրենց արդիականությունը և շարունակվում են հրատարակվել։ 1986 թվականին Կալիֆորինայի համալսարանը թարգմանում է նրա «Երկրի ֆլորիստիկական […]

ԱՆՈՒՆՆԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Միջատների նոր տեսակներին անվանակոչել են ի պատիվ Մարվելի հերոսների

Ավստրալիացի գիտնականները որոշել են յուրօրինակ մոտեցում ցուցաբերել միջատների նոր տեսակների անվանակոչման հարցում։ Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոտությունների պետական միավորումը (CSIRO) հրապարակել է վերջերս անվանակոչված նոր բուսատեսակների և կենդանատեսակների ամենամյա ցանկը (այդ թվում՝ ձկների, թռչունների, միջատների)։ Ինչպես գրում է BBC-ն՝ հղում կատարելով Austral Entomolgy ամսագրին, ճանճերի որոշ տեսակներ ստացել են Մարվելի հերոսների անունները։ Այսպես՝ Daptolestes Lee-ին […]

ԱՆՈՒՆՆԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արժևորելով մեծերին․ պրոֆեսոր Ռուբեն Հարությունյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ծնվել է 1946թ. սեպտեմբերի 23-ին Երևանում՝ մտավորականների ընտանիքում: 1964թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարան` կենսաբանության ֆակուլտետ: 1969թ. գերազանցությամբ ավարտեով համալսարանը և ստանալով կենսաբանի որակավորում գենետիկա մասնագիտացմամբ, նա ընդունվում է Մոսկվայի Բժշկական գենետիկայի ինստիտուտի ասպիրանտուրա և 1972թ.-ին պաշտպանում թեկնածուական […]

ԱՆՈՒՆՆԵՐ

Հայազգի գիտնականի աշխատությունը ներառվել է Գենտի համալսարանի ուսումնական ծրագրերում

Հետանկախության շրջանի շուրջ 30 տարիների ընթացքում, ամենատարբեր պատճառներով, բազմաթիվ գիտնականներ լքել են ՀՀ-ն, ոմանք՝ մեկընդմիշտ, ոմանք էլ՝ վերադառնալու ակնկալիքով։ Գիտության կոմիտեն հրապարակել է «օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների», որտեղ ընդգրկված են 744 գիտնական (վստահաբար՝ ամբողջ ցանկը չէ)։ Նրանցից շատերը հասել են բազմաթիվ հաջողությունների՝ խթանելով տվյալ երկրների գիտական առաջընթացն ու […]

ԱՆՈՒՆՆԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ահա աշխարհի այն 9 խոշորագույն ընկերությունները, որոնք իրենց աշխատանքներն սկսել են ավտոտնակից

Աշխարհի ամենամեծ ընկերությունների մասին մտածելիս, մենք պատկերացնում ենք հսկայական գրասենյակային տարածքների և հարուստ հիմնադիրների մասին: Իհարկե, թե՛ մեծ գրասենյակային տարածքները, թե՛ հարուստ սեփականատերերը իրականություն են: Սակայն միշտ չէ, որ այդ ընկերությունները այդքան մեծ են եղել, իսկ հիմնադիրները՝ հարուստ: Կարող է զարմանալի թվալ, բայց աշխարհի խոշորագույն ընկերություններից որոշները ունեցել են չափազանց համեստ սկիզբ: Այն մարդիկ, որոնց […]

ԱՆՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ միջուկային զենքի հայ կոնստրուկտորները. Ամենագաղտնի Ք․-ն՝ Սամվել Քոչարյանց (Մաս 1)

Առաջին միջուկային զենքը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զենքի մշակումը արվում էր «Մանհեթենի նախագիծ» ծածկանվամբ և պահվում էր հույժ գաղտնի (սկիզբ՝ 1943թ․)։ Չնայած դաշնակիցներ լինելուն՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այնքան չէին վստահում ԽՍՀՄ-ին, որ տեղեկացնեին ծրագրի մասին, բացի այդ՝ կար մտահոգություն, որ Խորհրդային միությունը կպահանջեր նոր զենքի տեխնիկական մանրամասները։ Ծրագրի մասին ԱՄՆ […]