ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Nissan-ը ներկայացրել է գրասենյակ-մեքենայի յուրօրինակ կոնցեպտ՝ հեռավար աշխատողների համար

Հեռավար աշխատանքն այժմ ոչ թե արտոնություն է, այլ անհրաժեշտություն (ոմանց համար)՝ պայմանավորված համաճարակով։ Սակայն, մի շարք դրական կողմերին զուգահեռ, տանից աշխատելն ունի նաև բացասական կողմեր, որոնք կարող են խանգարել արդյունավետ աշխատանքին։ Հեռավար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և այն առավել հաճելի ու հարմարավետ դարձնելու համար Nissan ընկերությունը մշակել է  գրասենյակ-մեքենայի նախատիպ, որը հնարավորինս հարմարավետ կդարձնի յուրաքանչյուրի աշխատանքային […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր փաստեր աչքի և տեսողության մասին

1) Մենք իրականում տեսնում ենք մեր ուղեղով, ոչ թե մեր աչքերով: Մեր աչքերը գործում են տեսախցիկի պես՝ այն ֆոկուսացնելոմ է լույսը և տվյալները ուղարկում ուղեղին՝ հետագա մշակման: 2) Մենք տեսնում ենք իրերը գլխիվայր. Մեր ուղեղն է, որ պատկերը վերածում է ճիշտ դիրքի: 3) Մեկ վայրկյանում հնարավոր է աչքը թարթել հինգ անգամ: 4) Թարթումը սովորաբար տևում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիրության դեմ պայքարի նոր մեթոդ․ ներկայացվել է հատուկ իմպլանտ՝ ճարպակալման դեմ

Տեխասի A&M համալսարանի ճարտարագետները ստեղծել են իմպլանտ, որը կօգնի այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, և շատ հաճախ ստիպված են լինում դիմել ծայրահեղ մեթոդների, օրինակ՝ վիրահատական ճանապարհով ստամոքսի փոքրացումը։ Ըստ հեղինակների, նոր մշակված իմպլանտի տեղադրումն ավելի անվտանգ է, և նպատակահարմար։ Իմպլանտի աշխատանքը հիմնվում է ստամոքսի շրջանում թափառող նյարդի ( որի միջոցով գլխուղեղը ստանում է հագեցվածության […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճապոնացի գիտնականները մշակել են «խելացի ժամացույց», որը չափում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու

Ճապոնական Quantum Operation Inc․ ստարտափի գիտնականները ներկայացրել են արտաքինից «խելացի ժամացույցին» նմանվող սարքի նախատիպ, որն ունակ է օգտագործողի մոտ որոշելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դաստակից՝ առանց մաշկը ծակելու (ասեղային միջամտության)։ Չափման համար սարքից պահանջվում է ընդամենը 20 վայրկյան։ Տեխնոլոգիան ներկայացվել է CES -2021 սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա միջազգային ցուցահանդեսում, որն այս տարի անցկացվել է առցանց։ Ինչպես […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Կոռոնավիրուսը կարող է ներթափանցել մարդու քրոմոսոմների մեջ․ ի՞նչ է դա նշանակում

COVID-19-ով վարակվելուց և ապաքինվելուց հետո, որոշ մարդկանց մոտ այն կրկին ախտորոշվում է։ Թե ո՞րն է պատճառը՝ վարկածները տարբեր են․ օրինակ այն, որ բուժվելուց հետո որոշ քանակությամբ վիրուս դեռ շարունակում է մնալ օրգանիզմում, թեև մարդն այդ ընթացքում որևէ ախտանիշ չի ունենում։ Հնարավոր է նաև, որ խոսքը կրկնակի վարակման մասին է, այսինքն օրգանիզմն առաջին անգամից չի կարողացել […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երկու ձեռքերի միջև արյան ճնշման տարբերությունը կարող է լինել սրտանոթային հիվանդությունների ցուցիչ

Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, թե ինչպես է աջ և ձախ ձեռքի արյան ճնշման տարբերությունը կապված սրտի կաթվածի, ինսուլտի և, որպես հետեւանք` մահվան ռիսկի բարձրացման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Hypertension ամսագրում: Սրտանոթային հիվանդությունների և ճնշման տարբերության կապը հայտնի փաստ է, սակայն, թե որքանով են դրանք փոխկապակցված և ինչ աստիճան, մինչ այժմ բավականաչափ ուսումնասիրված չէր։ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հղիության Ընթացքում Վիտամին D-ի Մակարդակը վճռական նշանակություն ունի ապագա Երեխայի IQ-ի վրա

Երեխաների ճանաչողական ունակությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մոր մարմնում վիտամին D-ի բարձր կոնցենտրացիան դրական է ազդում երեխայի ինտելեկտի վրա և նպաստում ուղեղի զարգացմանը: Սիեթլի Մանկական հետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) թիմը վերլուծել է CANDLE (Conditions Affecting Neurocognitive Development and Learning in Early Childhood) նախագծի տվյալները, որոնք ուսումնասիրում են մինչև չորս տարեկան երեխաների զարգացումը և սովորելու ունակությունները: […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎ-ի Բուժման Նոր Մեթոդը Նշանակալի Արդյունքների է գրանցել

Ամերիկացի գիտնականները մկների պատվաստման նոր մեթոդ են մշակել, որն արագորեն հակամարմիններ է ստեղծում իմունային անբավարարության վիրուսի տարբեր շտամների դեմ և օգնում է կանխել վարակը: Մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի և պատճառներից մեկն այն է, որ վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, ընդ որում դա տեղի է ունենում ավելի արագ, քան մարդու օրգանիզմը […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր ալգորիթմը կանխատեսում է դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները՝ վաճառքի հանվելուց առաջ

Լոնդոնի համալսարանի Արքայական Հալովեյ քոլեջի (Royal Holloway) գիտնականները մշակել են նոր ալգորիթմ, որով հնարավոր կլինի կանխատեսել դեղերի կողմնակի ազդեցությունները՝ նախքան դրանց շուկա դուրս գալը: Ալգորիթմի հիմքում նույն սկզբունքն է, որով ֆիլմերը առաջարկվում են մարդկանց։ Այս մասին հայտնում է քոլեջի մամլո ծառայությունը: Մեքենայական ուսուցման այս մոտեցումն առաջինն է իր տեսակի մեջ: Այն կկարողանա կանխատեսել, թե տվյալ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր կենսասենսորները կաշխատեն մարդու էներգիայի հաշվին և կարիք չեն ունենա արտաքին լիցքավորման

Ներկայումս մարդու առողջության վերահսկման ամենահեռանկարային մեթոդներից մեկը մարմնում կենսասենսորներ կրելն է, որոնք իրական ժամանակում կարող են ճշգրիտ տեղեկատվություն տրամատրել վերջինիս առողջական վիճակի մասին։ Սակայն այս սարքերում էլեկտրաէներգիայի մատակարարումը սովորաբար պահանջում է համեմատաբեր մեծ ծավալ ունեցող մարտկոցներ։ Ընդ որում վերալիցքավորման ժամանակ դրանք ընդհանրապես չեն կատարում իրենց գործառույթները: Փենսիլվանիայի համալսարանից (ԱՄՆ) գիտնականների մի խումբ ենթադրում է, որ […]