ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երաժշտությամբ զբաղվելը նպաստում է գլխուղեղի զարգացմանը

Գիտնականները պարզել են, որ երաժշտությամբ պրոֆեսիոնալ զբաղվող մարդկանց գլխուղեղն ավելի ամուր կառուցվածքային և ֆունկցիոնալ կապեր ունի։ Տարիների պարապմունքներն իրենց ազդեցությունն են թողնում  նրանց ուղեղի վրա։ Նյարդաբանները, հոգեբանները և երաժշտագետները բազմիցս փորձել են պարզել, թե ինչպես է երաժշտությամբ զբաղվելը և հատկապես, դրա հետ մեկտեղ, բացարձակ լսողություն ունենալը անդրադառնում զարգացման գործընթացի վրա։ Սակայն նախկին հետազոտություններից ստացված արդյունքները […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտնականները վարակների հայտնաբերման համար խելացի վիրակապեր են մշակել

Վիրակապերը հիանալի միջոց են վերքերը ծածկելու համար, բայց դրանք շատ ավելի օգտակար կլինեին, եթե կարողանային նաև հայտնաբերել դրանցում առկա վարակները: Ռոդ-Այլենդի համալսարանի (ԱՄՆ) քիմիական ճարտարագիտության ամբիոնի մասնագետները մշակել են խելացի վիրակապեր,  որոնք կարող են ինքնուրույն հայտնաբերել վերքի վարակները: Սա, ըստ էության, վերքի վարակը հայտնաբերելու և դա շարունակաբար վերահսկելու ոչ ինվազիվ միջոց է։ Վիրակապերում օգտագործվում են […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակաբիոտիկները դանդաղեցնում են տղա երեխաների աճը․ Nature ամսագրում նոր ուսումնասիրություն է հրապարակվել

Գիտնականները պարզել են, որ կյանքի առաջին շաբաթների ընթացքում տղա երեխաներին հակաբիոտիկներ տալը խանգարում է նրանց աճին: Դա պայմանավորված է նրանով, որ հակաբիոտիկները ազդում են երեխաների աղիքային միկրոֆլորայի վրա: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ աղջիկների մոտ այդ ազդեցությունը չի նկատվում: Որոշ երեխաների հակաբիոտիկներ են նշանակվում մանրէային վարակները բուժելու և սեպսիսը կանխելու համար: Գերմանացի, իսրայելցի և ֆինլանդիացի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ազգությամբ հայ վիրաբույժ Արամ Ղազարյանի ղեկավարությամբ Ֆրանսիայում բացառիկ վիրահատություն է կատարվել

Լիոնի Edouard Herriot հիվանդանոցի բժիշկներն օրերս բացառիկ վիրահատություն են կատարել․ նրանք առաջատար վիրաբույժ ազգությամբ հայ Արամ Ղազարյանի ղեկավարությամբ իրականացրել են ուսի և ձեռքերի փոխպատվաստում, հաղորդում է The Guardian-ը: Պացիենտը Իսլանդիայի 48-ամյա բնակիչ Ֆելիքս Գրետարսոնին է, ով կորցրել էր վերջույթները 23 տարի առաջ՝ հոսանքահարվելու հետևանքով (11 հազար վոլտ): Դոնոր գտնելու համար տարիներ են պահանջվել։ Երկար սպասված […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Nissan-ը ներկայացրել է գրասենյակ-մեքենայի յուրօրինակ կոնցեպտ՝ հեռավար աշխատողների համար

Հեռավար աշխատանքն այժմ ոչ թե արտոնություն է, այլ անհրաժեշտություն (ոմանց համար)՝ պայմանավորված համաճարակով։ Սակայն, մի շարք դրական կողմերին զուգահեռ, տանից աշխատելն ունի նաև բացասական կողմեր, որոնք կարող են խանգարել արդյունավետ աշխատանքին։ Հեռավար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և այն առավել հաճելի ու հարմարավետ դարձնելու համար Nissan ընկերությունը մշակել է  գրասենյակ-մեքենայի նախատիպ, որը հնարավորինս հարմարավետ կդարձնի յուրաքանչյուրի աշխատանքային […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր փաստեր աչքի և տեսողության մասին

1) Մենք իրականում տեսնում ենք մեր ուղեղով, ոչ թե մեր աչքերով: Մեր աչքերը գործում են տեսախցիկի պես՝ այն ֆոկուսացնելոմ է լույսը և տվյալները ուղարկում ուղեղին՝ հետագա մշակման: 2) Մենք տեսնում ենք իրերը գլխիվայր. Մեր ուղեղն է, որ պատկերը վերածում է ճիշտ դիրքի: 3) Մեկ վայրկյանում հնարավոր է աչքը թարթել հինգ անգամ: 4) Թարթումը սովորաբար տևում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիրության դեմ պայքարի նոր մեթոդ․ ներկայացվել է հատուկ իմպլանտ՝ ճարպակալման դեմ

Տեխասի A&M համալսարանի ճարտարագետները ստեղծել են իմպլանտ, որը կօգնի այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, և շատ հաճախ ստիպված են լինում դիմել ծայրահեղ մեթոդների, օրինակ՝ վիրահատական ճանապարհով ստամոքսի փոքրացումը։ Ըստ հեղինակների, նոր մշակված իմպլանտի տեղադրումն ավելի անվտանգ է, և նպատակահարմար։ Իմպլանտի աշխատանքը հիմնվում է ստամոքսի շրջանում թափառող նյարդի ( որի միջոցով գլխուղեղը ստանում է հագեցվածության […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճապոնացի գիտնականները մշակել են «խելացի ժամացույց», որը չափում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու

Ճապոնական Quantum Operation Inc․ ստարտափի գիտնականները ներկայացրել են արտաքինից «խելացի ժամացույցին» նմանվող սարքի նախատիպ, որն ունակ է օգտագործողի մոտ որոշելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դաստակից՝ առանց մաշկը ծակելու (ասեղային միջամտության)։ Չափման համար սարքից պահանջվում է ընդամենը 20 վայրկյան։ Տեխնոլոգիան ներկայացվել է CES -2021 սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա միջազգային ցուցահանդեսում, որն այս տարի անցկացվել է առցանց։ Ինչպես […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Կոռոնավիրուսը կարող է ներթափանցել մարդու քրոմոսոմների մեջ․ ի՞նչ է դա նշանակում

COVID-19-ով վարակվելուց և ապաքինվելուց հետո, որոշ մարդկանց մոտ այն կրկին ախտորոշվում է։ Թե ո՞րն է պատճառը՝ վարկածները տարբեր են․ օրինակ այն, որ բուժվելուց հետո որոշ քանակությամբ վիրուս դեռ շարունակում է մնալ օրգանիզմում, թեև մարդն այդ ընթացքում որևէ ախտանիշ չի ունենում։ Հնարավոր է նաև, որ խոսքը կրկնակի վարակման մասին է, այսինքն օրգանիզմն առաջին անգամից չի կարողացել […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Երկու ձեռքերի միջև արյան ճնշման տարբերությունը կարող է լինել սրտանոթային հիվանդությունների ցուցիչ

Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, թե ինչպես է աջ և ձախ ձեռքի արյան ճնշման տարբերությունը կապված սրտի կաթվածի, ինսուլտի և, որպես հետեւանք` մահվան ռիսկի բարձրացման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Hypertension ամսագրում: Սրտանոթային հիվանդությունների և ճնշման տարբերության կապը հայտնի փաստ է, սակայն, թե որքանով են դրանք փոխկապակցված և ինչ աստիճան, մինչ այժմ բավականաչափ ուսումնասիրված չէր։ […]