ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՍԱ-ն ներկայացրել է ԹԱՕ նոր սարքեր՝ COVID-19-ի երկրորդ ալիքի համար

Կալիֆորնիայի Փասադենա նահանգի Ռեակտիվ շարժման լաբարատորիայի (Jet Propulsion Laborator, ՆԱՍԱ-ի փորձաարական կենտրոնն է) մի խումբ գիտնականներ, ընդամենը 37 օրում նախագծել և կառուցել են թոքերի արհեստական օդափոխության սարք՝ VITAL անվամբ (Ventilator Intervention Technology Accessible Locally-ի հապավումն է): VITAL-ի պատրաստման համար օգտագործվել է թոքերի արհեստական օդափոխության՝ այժմ տարածված սարքերի մասերի ընդամենը մեկ յոթերորդ մասը․ այս սարքում բացակայում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս են վատ նորությունները ազդում առողջության վրա

Վերջերս մեր ամենօրյա լրահոսում շրջանառվող տեղեկատվությունը կարող է ասոցիացիաներ առաջացնել ապոկալիպսիսի հետ։ Եթե մտածում եք, որ դա չափազանցություն է, ուրեմն թերթեք ինքներդ․ ամենուրեք և մեծամասամբ բացասական ու տագնապային լրահոս՝ գործազրկություն, սպասվող տնտեսական ճգնաժամ, արթնացող հրաբուխներ, օրեցօր ավելի ու ավելի տարածվող համավարակ, համավարակի մասին բազմաթիվ խուճապային հոդվածներ (հիմնականում ոչ պաշտոնական)։ Մեր գիտակցությունը ամեն օր լցվում է […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի արդյունքում կլիմայի վերաբերյալ մի շարք հարցեր կունենան պատասխան

Քանի դեռ աշխարհը փորձում է զսպել COVID-19- ի տարածումը, տնտեսության բազմաթիվ ոլորտներում գործունեությունը դադարեցվել է, ինչի արդյունքում նկատվում է օդի աղտոտվածության զգալի կրճատում: Այս իրավիճակը հետազոտողներին աննախադեպ հնարավորություն է տալիս պատասխանելու կլիմայագիտության ամենաբարդ հարցերին, ինչպիսիք են մթնոլորտային աերոզոլների ազդեցությունները: Պատասխանները կարող են բարելավվել Երկիր մոլորակի վրա ապագայում կլիմայի փոփոխության կանխատեսումները։ «Հուսով ենք, որ այս իրավիճակը, […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Խելացի» զուգարանակոնքը կկարողնա ժամանակին ախտորոշել հիվանդությունները

Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) մի խումբ գիտնականներ, երկարատև աշխատանքներից հետո, ներկայացրել են «խելացի» զուգարանակոնք՝ անձին ճանաչելու և մեզի ու արտաթորանքի բաղադրությամբ հիվանդությունները ախտորոշելու գործառույթովմ, որը տպագրվել է nature biomedical engineering հեղինակավոր ամսագրում: Միգուցե, տարօրինակ է հնչում, բայց, փաստորեն, ապագայում այս տեխնոլոգիան կարող է փրկել հազարավոր մարդկանց՝ ժամանակին ախտորոշելով վտանգավոր հիվանդությունների զարգացումը: Այդպիսով, մարդիկ կկարողանան պարբերաբար տեղեկություններ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվել է ռոբոտ-վիրաբույժ, որը կարողնանում է միացնել (կարել) արյունատար անոթները

Կային ժամանակներ, երբ ​​վիրահատություններն իրականացվում էին կոպիտ գործիքների կիրառմամբ և հաճախ դրանք ավարտվում էր հիվանդի մահվամբ: Այսօր վիրաբուժությունը շատ առաջ է գնացել, և բժիշկները կարողանում են կատարել նույնիսկ ամենաբարդ վիրահատությունները։ Այնուամենայնիվ քիչ չեն դեպքերը, երբ վիրահատության ժամանակ վիրաբույժի ձեռքերը, տարբեր հանգամանքներով պայմանավորված, սկսում են դողալ՝ վնասելով հիվանդին։ Վերջին շրջանում բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների կողմից մշակվում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պայթուցիկ ատամների առեղծվածը

Ժամանակակից բժշկությունը զարգացման նման մակարդակին հասնելու համար երկար ճանապարհ է անցել։ Իսկ նախքան այդ, մարդուն բուժելը շատ հաճախ ուղեկցվել է խոշտանգումներով և արդի բժշկության տեսանկյունից՝ անհեթեթ ու զավեշտալի մեթոդներով, որոնք երբեմն հանգեցրել են մահվան։ XIX դարում  ամերիկացի ատամնաբույժ Վիլյամ Հենրի Աթկինսոնը բախվում է ախտանիշների, որոնք, լավագույն դեպքում, կարող են բնորոշվել մեկ բառով՝ մղձավանջ։ 1861 թվականի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ՄԻԱՎ-ի միջոցով բուժեցին քաղցկեղը

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի (Children’s Hospital of Philadelphia) քաղցկեղի կենտրոնի բժիշկները հեղափոխական առաջընթաց են գրանցել բժշկության մեջ՝ սովորելով, թե ինչպես կարելի է բուժել քաղցկեղը ՄԻԱՎ-ի միջոցով: Մասնագետները հետազոտություններ են անցկացրել գենետիկական ճարտարագիտության ոլորտում (Genetic engineering- ռեկոմբինանտ ԴՆԹ-ների և ՌՆԹ-ների, գեների օրգանիզմից (բջջից) առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, գեների այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջություն) և կարողացել են վերափոխել մահացու […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք թաքնված գովազդը կարող է ազդել մեր մտքերի վրա

Թաքնված գովազդի գաղափարի հեղինակը ամերիկացի շուկայագետ Ջեյմս Վայկերին է (James Vicary), ով այս մեթոդն առաջին անգամ կիրառել է 1957 թվականի ամռանը Նյու Ջերսիի կինոթատրոնում․ «Պիկնիկ» ֆիլմի ցուցադրության ժամանակ կադրը փոխելու պահին լրացուցիչ պրոեկտորի միջոցով ցուցադրվել են Coca-Cola-ի և պոպկորնի քողարկված գովազդային կադրեր՝ 5 վայրկյան հաճախականությամբ, և այնպիսի արագությամբ, որ դա անհնար էր հասկանալ գիտակցական մակարդակում։ Ըստ Վայկերիի, այդ ընթացքում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային աղտոտված օդը նպաստում է քաշի ավելացմանը

Աղտոտված օդը էապես ազդում է հանրային առողջության վրա, և պատճառ դառնում ամենատարբեր հիվանդությունների հարուցմանը։ Ամեն անգամ, փողոցներով քայլելիս, մենք շնչում ենք այնպիսի վտանգավոր քիմիական միացություններ, ինչպիսիք են օզոնը և ազոտի երկօքսիդը: Գաղտնիք չէ, որ դրանք բացասաբար են անդրադառնում մեր թոքերի և նույնիսկ՝ հոգեկան առողջության վրա, բայց վերջերս պարզվեց նաև, որ կեղտոտ օդը կարող է առաջացնել […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

5 գիրք համաճարակների մասին

Ներկայացնում ենք 5 ոչ-գեղարվեստական (non–fiction) գիրք համաճարակների մասին Համաճարակներ և հասարակություն. Սև մահից մինչև այսօր, Ֆրենկ Մ․ Սնոուդեն       Epidemics and Society, From the Black Death to the Present – Frank M Snowden Սնոուդենն ուսումնասիրում է, թե ինչպես են զանգվածային վարակիչ հիվանդությունները ձևավորել հասարակությունը՝  հետազոտելով դրանց ազդեցությունը բժշկագիտության և հանրային առողջության, ինչպես նաև՝ արվեստի, կրոնի, պատմության […]