ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ամերիկյան ստարտափը ներկայացրել է մարտկոց, որը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 1200 կմ ճանապարհ

Ամերիկյան Our Next Energy (ONE, Միչիգան) ստարտափը Tesla Model S էլեկտրական մեքենաների վրա փորձարկել է իր նոր մարտկոցի նախատիպը։ Ըստ հաղորդագրության, մեկ լիցքավորմամբ մեքենան անցնել ռեկորդային 1210 կիլոմետր տարածություն։ Ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Մուջեբ Իջազը նշել է, որ ONE-ը մտադիր է հիմնել այնպիսի մարտկոցների արտադրություն, որոնցով հնարավոր կլինի մոտ երկու անգամ ավելի տարածություն հաղթահարել, […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՄԷ-ում հաջողությամբ փորձարկվել է թռչող մեքենայի նախատիպ

Բրիտանական Bellwether Industries ընկերությունը ստեղծել և գործարկել է eVTOL տիպի Volar թռչող հիպերքարի փոքրածավալ նախատիպը (the half-scale prototype)։ Հիշեցնենք, որ eVTOL տիպի մեքենաներն օգտագործում են էլեկտրաէներգիա ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար: Հեռակառավարվող նախատիպը մի քանի թռիչք է իրականացրել ԱՄԷ-ի մայրաքաղաքում մոտ 40 կմ/ժ արագությամբ 4 մետր բարձրության վրա։ Ապագայում Volar թռչող մեքենան կկարողանա զարգացնել մինչև […]

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Սպառազինությունների համաշխարհային նոր մրցավազքը կամ «մահացու ռոբոտներ»

Մահացու ինքնակառավարվող զենքերը (Lethal Autonomous Weapons կամ LAWs), որոնք հայտնի են նաև որպես մահացու ինքնավար սպառազինության համակարգեր կամ մարդասպան ռոբոտներ, ըստ Լիբիայի քաղաքացիական պատերազմի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին զեկույցի, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ մարդկանց սպանել են անցյալ տարի՝ Լիբիայում։ Դա պատմությունը կարող է սահմանել որպես սպառազինությունների համաշխարհային հաջորդ մրցավազքի մեկնարկային կետ, որը մարդկության համար […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մշակվել է նանոչիպ, որը կարող է վերածրագրավորել մարմնի բջիջները

Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական դպրոցի հետազոտողները նոր նանոչիպ սարք են մշակում, որը կարող է վերածրագրավորել մարմնի մաշկի բջիջները՝ դարձնելով դրանք նոր արյունատար անոթներ և նյարդային բջիջներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում բժշկության առավել ուշագրավ ձեռքբերումներից մեկը մասնագիտացված բջիջները ոչ մասնագիտացված ցողունային բջիջների վերածելու ունակությունն է: Այս ցողունային բջիջները մեծ թերապևտիկ պոտենցիալ ունեն, քանի որ դրանք կարող […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է հերթական հավակնոտ նախագծի մասին

Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է հերթական հավակնոտ նախագծի մասին․ այս անգամ էքսցենտրիկ միլիարդատիրոջ SpaceX ընկերությունը կգործարկի ածխաթթու գազը մթնոլորտից հեռացնելու և դրա հիմքով տիեզերանավերի համար վառելիք ստեղծելու տեխնոլոգիա։ Space Exploration Technologies Corp.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մասկը նախագծի մասին հայտնել է դեկտեմբերի 13-ին՝ Time ամսագրի կողմից Տարվա մարդ ճանաչվելուց անմիջապես հետո։ «SpaceX-ը […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվային թերապիան օգնել է հաղթահարել դեպրեսիայի ախտանիշները

Հելսինկիի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են դեպրեսիայի բուժման թվային մոտեցումների արդյունավետությունը և պարզել, որ սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով թերապիան կարող է օգնել հաղթահարել դեպրեսիայի ախտանիշները, իսկ մասնագետի հեռավար վերահսկողության պայմաններում այն արդյունավետությամբ չի զիջում անձնական հոգեթերապիային։ Covid-19 համաճարակը լրջորեն ազդել է մարդկանց հոգեկան առողջության վրա ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ, ովքեր թերապիայի կարիք ունեն, հնարավորություն […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Բիթքոյնի ընդհանուր ծավալի 90%-ն արդեն շրջանառության մեջ է

Blockchain.com-ի տվյալների համաձայն, աշխարհի առաջին կրիպտոարժույթի՝ բիթքոյնի 90%-ն արդեն «արդյունահանվել» (մայնինգ) է և գտնվում է շրջանառության մեջ։ Բիթքոյնի հեղինակը՝ Սատոշի Նակամոտո (Satoshi Nakamoto) կեղծանվամբ հանդես եկող անձը (անձինք), ի սկզբանե դրել էր հիմնարար սահմանափակում․ տեխնոլոգիան թույլ է տալիս արդյունահանել ոչ ավելի, քան 21 միլիոն բիթքոյն։ Ներկայումս 18,9 միլիոն բիթքոյնը գտնվում է բաց շուկայում։ Ընդ որում, […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան ստարտափը ներկայացրել է «կանաչ այլընտրանք»՝ դասական բեռնափոխադրումների համար

Ամերիկյան H2 Clipper ստարտափը հրապարակել է ջրածնային դիրիժաբլի նախագիծ։ Ըստ հեղինակների, այն կդառնա «կանաչ այլընտրանք» շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող դասական փոխադրումներին և կիրականացնի համեմատաբար էժան ու էկոլոգիապես մաքուր միջմայրցամաքային բեռնափոխադրումներ։ Դիրիժաբլը կունենա բեռների համար նախատեսված 7,530 խորանարդ մետր տարածք և 150,000 կգ բեռնունակություն։ Այն, ըստ էության, կկարողանան 8-10 անգամ ավելի շատ բեռ տեղափոխել, […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճապոնիայում հնարավոր կլինի գաջեթները լիցքավորել 5G-ի միջոցով

Ճապոնական SoftBank հոլդինգը հայտնել է իր 5G բազային կայաններին անլար լիցքավորման հնարավորություն ավելացնելու ծրագրերի մասին: Բաց աղբյուրների փոխանցմամբ՝ ճապոնական հսկան մտադիր է մոտ ապագայում փորձարկել գաջեթների (հեռախոսների, ականջակալների և այլ սարքավորումների) հեռահար լիցքավորման տեխնոլոգիան: 5G բազային կայաններում կտեղադրվեն անլար էլեկտրահաղորդման սարքեր։ Ինչպես հաղորդում է Nikkei Asia-ն Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մոտ ապագայում թեստավորման թույլտվություն տալ։ Թեստավորումը […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Թուրքիան հայտնել է լազերային զենքով համալրված աշխարհում առաջին ԱԹՍ-ի հաջող փորձարկման մասին

Թուրքիայում փորձարկվել է աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)՝ համալրված լազերային զենքով։ Փորձարկումների ընթացքում սարքը հաջողությամբ կրակ է արձակել 500, 300 և 100 մետր հեռավորությունից։ Eren անունը ստացած ԱԹՍ-ն 500 մետր հեռավորությունից 90 վայրկյանում ճեղքել է երեք միլիմետրանոց ածխածնային պողպատը։ Անօդաչու թռչող սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը երեք հազար մետր է։ Այն մշակվել է թուրքական Tubitak […]