Իռլանդացի գիտնականների ուսումնասիրությունը սմարթֆոնների գաղտնիության վերաբերյալ նոր մտահոգություններ է առաջացրել: Ըստ դրա, Android և iPhone սմարթֆոնները, միջին հաշվով, յուրաքանչյուր 4,5 րոպե հաճախականությամբ տվյալներ են ուղարկում արտադրող ընկերություններին: Ընդ որում, տվյալներն ուղարկվում են նույնիսկ այն դեպքում, երբ սմարթֆոնները չեն օգտագործվում։ Ըստ հետազոտողների, Apple-ի և Google-ի միջև տարբերությունը շատ փոքր է, երբ խոսքը վերաբերում է որոշակի տվյալների հավաքագրմանը։ […]
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Ապագայի սնունդը ստեղծված կլինի այլընտրանքային սպիտակուցներից
Մինչև 2035 թվականը այլընտրանքային սպիտակուցների արտադրանքը կզբաղեցնի աշխարհում սպիտակուցների ընդհանուր շուկայի 11%-ը, և այդպիսի փոխարինիչների օգտագործմամբ հնարավոր կլինի պատրաստել յուրաքանչյուր տասը ավանդական, ծանոթ ուտեստներից ինը, որոնք կլինեն ավելի էժան իսկ համը՝ գրեթե նույնը։ Այսպիսի եզրահանգման են եկել BCG-ի և Blue Horizon Corporation (BHC) մասնագետները՝ իրենց համատեղ ուսումնասիրության մեջ։ «Ընդհանուր առմամբ, մինչև 2035 թվականը աշխարհի ամենահայտնի […]
2027թ-ին շահագործման կհանձնվի առաջին տիեզերական հյուրանոցը՝ 3,5 օրը 5 միլիոն դոլար արժողությամբ
Տիեզերական շինարարությամբ զբաղվող (space construction) ամերիկյան Orbital Assembly կորպորացիան պատրաստվում է երկրի ուղեծրում ստեղծել առաջին շքեղ հյուրանոցը: Տիեզերական հյուրանոցը հասանելի կլինի բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն 3,5 օրվա համար վճարել են մոտ 5 միլիոն դոլար։ Այցելուներին կառաջարկվի զբոսանքներ տիեզերքում, համեղ սնունդ, ժամանցային ծրագրեր, և, իհարկե, հիանալի տեսարան՝ Երկիր մոլորակը վերևից դիտելու հնարավորությամբ։ Հյուրանոցը տեղակայվելու է […]
Չինաստանն արգելում է Tesla մեքենաների օգտագործումը ռազմական օբյեկտների մոտակայքում
Չինաստանի Զինված ուժերի հրամանատարությունը արգելք է դրել երկրի ռազմական օբյեկտների տարածքում Tesla էլեկտրական մեքենաների օգտագործման վրա` վախենալով, որ դրանք կարող են գաղտնի տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալ։ Ըստ The Wall Street Journal-ի, այս արգելքը կարող է տարածվել նաև Չինաստանի զինվորականության և կարևոր նշանակություն ունեցող ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց կարգելվի վարել Tesla։ Գաղտնիք չէ, որ Tesla-ն հագեցած […]
2021-ի վերջին նոր սմարթֆոնների գրեթե կեսը կունենան 5G կապի հնարավորություն
Ըստ IDC (International Data Corporation) միջազգային հետազոտական ընկերության, 2021 թվականին նոր սմարթֆոնների վաճառքը կաճի 5,5%, ինչը պայմանավորված է 5G ցանցերի հանդեպ պահանջարկի աճով։ IDC-ում եկել են այն եզրակացության, որ մինչև 2021 թվականի վերջը 5G կապի հնարավորություն ունեցող սմարթֆոններին բաժին կընկնի ընդհանուր շուկայի 40%-ը: Իսկ արդեն 2025 թվականին տվյալ սարքերի մասնաբաժինը կաճի մինչև 69%: Բացի այդ […]
Չինաստանը զգալիորեն ընդլայնում է եղանակի կառավարման իր փորձարարական նախագծերը
Փորձագետները մտավախություն ունեն, որ եղանակը վերահսկելու իր կարողությունը Չինաստանը կարող է օգտագործել որպես զենք Չինաստանը հայտարարել է իր՝ եղանակի կառավարման փորձարարական նախագծերը զգալիորեն ընդլայնելու ծրագրերի մասին: Ենթադրվում է, որ այս նախագիծը հնարավոր կդարձնի ձյան կամ անձրևի տեղումներ առաջացնել ավելի քան 5,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքում, որը 1,5 անգամ ավելին մեծ է Հնդկաստանի տարածքից: Ըստ նախագծի, […]
Գիտնականները բացահայտել են Անտիկիթերայի մեխանիզմի գաղտնիքը
Բրիտանացի գիտնականները կարողացել են վերծանել Անտիկիթերայի սարքի մեխանիզմի գործարկման սկզբունքը։ Անտիկիթերայի սարքը մարդկությանը հայտնի ամենահին մեխանիկական անալոգային հաշվիչ մեքենան է, որը նախատեսված է եղել աստղագիտական տարբեր հաշվարկների, մասնավորապես, արևային համակարգի մարմինների դիրքերը հաշվարկելու, Արևի խավարումները կանխատեսելու, ինչպես նաև Օլիմպիական խաղերի պարբերափուլերի և կայանալիք խաղերի ճիշտ ժամանակը որոշելու համար։ Ենթադրվում է, որ ստեղծվել է մ.թ.ա. 1-ին […]
Արբանյակների շնորհիվ հնարավոր կլինի կանխատեսել հրաբուխների ժայթքումները
Հիվանդությունների մեծ մասի առաջացումը հնարավոր է կանխատեսել դրանց բնորոշ ախտանիշների շնորհիվ, նույն սկզբունքը գործում է նաև հրաբուխների ժայթքումների պարագայում: Այդ պատճառով էլ պոտենցիալ վտանգավոր հրաբուխները մշտապես գտնվում են երկրաբանների ուշադրության կենտրոնում, ովքեր զգայուն գործիքների միջոցով գրանցում են ընդերքի շարժումները, թույլ ցնցումները, մթնոլորտ արտանետվող գազերի կազմի և քանակի փոփոխությունները և այլն: Այնուամենայնիվ, երբեմն այդ «ախտանիշները» չեն […]
Ճապոնիայում ամբողջ հզորությամբ գործարկել են աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը
Ճապոնիայում գործարկել են աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը։ Սարքը կօգտագործվի գիտական խնդիրներ լուծելու, դեղեր հայտնաբերելու, ինչպես նաև՝ COVID-19-ը ուսումնասիրելու համար: Աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը՝ Fugaku-ն, որը գտնվում է Ճապոնիայում, այժմ պաշտոնապես հասանելի է հետազոտողներին և գործում է ամբողջ հզորությամբ: Ճապոնիայի պետական «Ռիկեն» հետազոտական ինստիտուտում տեղակայված համակարգչի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2014 թվականից։ Ակնկալվում է, որ այս համակարգիչը […]
Ամերիկյան NDB ստարտափը ներկայացրել է մարտկոց, որը կարող է ծառայել մինչև 28,000 տարի
Արդյո՞ք մարտկոցները կարող են հավերժ ծառայել Հնարավոր է մենք հեռու չենք այն բեկումնային կետից, երբ կկարողանանք մոռանալ ամեն օրը սմարթֆոնները լիցքավորելու մասին․ նոր մարտկոցը շուտով կարող է մեր հեռախոսները (և ոչ միայն) լիցքավորված պահել 9 տարի անընդմեջ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող NDB ստարտափը (Nano Diamond Battery) ներկայացրել է մարտկոց, որն ունի շահագործման աննախադեպ ժամկետ՝ 28,000 […]