Uncategorized ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆինլանդացի գիտնականները մշակել են սուրճի արտադրության այլընտրանքային մեթոդ

Աշխարհում տարեկան սպառվում է ավելի քան 10 միլիոն տոննա սուրճ, և ժամանակի հետ դրա պահանջարկը միայն աճում է: Այնուամենայնիվ, այս բույսը բավականին քմահաճ է և կլիմայի փոփոխության հատևանքով դրա մշակման համար պիտանի հողերի քանակը փոքրանում է։ Օրինակ, Վիետնամում սուրճի արտադրության տեմպը պահելու համար մեծ չափերի են հասնում ծառահատումները։ Ֆինլանդիայի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները մշակել […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ ավելի հակված են հավատալու տեսանյութերի միջոցով մատուցվող կեղծ լուրերին

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ տեսանյութերի միջոցով տարածվող կեղծ լուրերին ավելի հակված են հավատալու, քան նույնաբովանդակ տեքստային կամ աուդիո նորություններին։ Բացի այդ, այդօրինակ տեսանյութերն ունենում են անհամեմատ ավելի շատ տարածում (share)։ Ըստ հետազոտողների՝ մարդիկ ավելի շատ հավատում են նրան, ինչ տեսնում են, քան իրենց կարդացածին կամ լսածին: Կեղծ լուրերը չափազանց վնասակար ազդեցություն են ունենում […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարիայում հսկա ծածկոցների միջոցով փորձում են կանխել սառցադաշտերի հալոցքը

Երկար տարիներ Տիթլիս լեռը (3238 մ) համարվում էր Շվեյցարիայի զբոսաշրջային գրավչության գրավականներից մեկը։ Այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը և Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը։ Սակայն գլոբալ տաքացման հետևանքով վերջին տասնամյակում Տիթլիսը կորցրել է իր սառցադաշտերի մի մասը, և զգալիորեն նվազել է ձյան շերտը։ Ինչպես նշել են տեղի հետազտոտողները, Տիթլիս լեռան վրա ձյունը չի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկային գործոնով պայմանավորված՝ նոր համաճարակների առաջացման հանավականությունը զգալիորեն աճել է

2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերվելուց ի վեր SARS-CoV-2 վիրուսը միլիոնավոր կյանքեր է խլել և մեծապես փոխել է մարդկության ներկայիս կենսակերպն ու ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հետազոտողները նշում են, որ COVID-19-ը 100 տարի առաջ բռնկված իսպանական գրիպի համաճարակից ի վեր ամենավատ համաճարակն է։ Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները վերջերս վերլուծել են այնպիսի հիվանդությունների բռնկումների հաճախականությունը, ինչպիսիք […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Telosa՝ ապագայի քաղաք

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Շահագործման է հանձնվել ածխաթթու գազի հեռացման աշխարհում ամենամեծ գործարանը

Սեպտեմբերի 8-ին Իսլանդիայում գործարկվեց օդից ածխաթթու գազի հեռացման աշխարհում ամենամեծ գործարանը։ Մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գործարանը ստացել է Orca անվանումը (իսլանդերենից թարգմանաբար նշանակում է էներգիա)։ Այն կառուցվել է շվեյցարական Climeworks և իսլանդական Carbfix ընկերությունների կողմից։ Բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է երկու մետաղական արկղ, որոնք արտաքինից նման են բեռնափոխադրումների համար […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Միսոկինեզիան կարող է հանդիպել յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ

Միսոկինեզիան (Misokinesia) ուժեղ բացասական հուզական արձագանք է այլոց կողմից կատարվող կրկնվող շարժումների նկատմամբ: Այն արտահայտվում է, օրինակ՝ երբ ինչ-որ մեկը անգիտակցաբար թափահարում է ոտքը կամ ձեռքը: Սակայն այս թեմայի վերաբերյալ դեռևս շատ քիչ հետազոտություններ կան: Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) հետազոտողները միսոկինեզիայի ուսումնասիրության ընթացքում բացահայտել են այդ երևույթի մի քանի առանձնահատկություն։ Նախևառաջ դա անձնական հիվանդություն չէ, […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է սպորտը համարվում «դեղամիջոց»

Այն, որ սպորտը բարելավում է առողջությունը՝ բոլորը գիտեն: Ֆիզիկական վարժությունները ամրացնում են մեր մկաններն ու ոսկորները, բարելավում են արյան շրջանառությունը և հոդերն ավելի շարժունակ են դարձնում: Միևնույն ժամանակ, կարգավորում է սրտի աշխատանքը՝ դարձնելով այն ավելի դիմացկուն, կեցվածքը դարձնում ճիշտ և գեղեցիկ՝ հեռացնելով ավելորդ ճարպերը։ Արդյունքում, սպորտով զբաղվող մարդիկ ավելի առողջ և գեղեցիկ տեսք ունեն (իհարկե, […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանացի քիմիկոսները գարեջրի մեջ հայտնաբերել են ավելի քան 100 հազար եզակի նյութեր, որոնց 80%-ը գիտությանը անհայտ է

Գարեջուրը քիմիական բարդ ռեակցիաների վառ օրինակ է, այդ պատճառով էլ Մյունխենի տեխնիկական համալսարանի (Գերմանիա) գիտնականները փորձել են որոշել գարեջրի տարբեր տեսակների ամբողջական քիմիական բաղադրությունը և կրկնել գարեջրի պատրաստման ընթացքում առաջացող ռեակցիաները: Դրա համար քիմիկոսները մասս-սպեկտրաչափության նորագույն մեթոդների օգնությամբ ուսումնասիրել են գարեջրի 467 տեսակ՝ վերցված Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի 40 երկրներից: […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մաթեմատիկական մոդելը կարող է որոշել յուրաքանրյուրի համար մարզումների լավագույն տարբերակը

Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են մաթեմատիկական մոդել, որը, մարդու անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով, որոշում է մկանային զանգված հավաքելու համար անհրաժեշտ վարժությունների օպտիմալ ռեժիմը։ Մոդելը հիմնված է նույն հեղինակների ավելի վաղ կատարած ուսումնասիրության վրա, որի արդյունքում հայտնաբերվել էր, որ տիտին սպիտակուցը (38,138 ամինաթթուներից կազմված սպիտակուց է, որի  ամբողջական անվանումը պարունակում է 189,819 տառ) պատասխանատու է մկանների […]