ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երբ և ինչպես մարդիկ իմացան դինոզավրերի մասին

Միլիոնավոր տարիներ առաջ մեր մոլորակում գերակշռում էին հսկա մողեսները: Հնարավոր է, որ դրանք դեռ այստեղ լինեին, եթե չլիներ մեկ պատահար․ շուրջ 65 միլիոն տարի առաջ Երկիր մոլորակին բախվեց մի հսկա աստերոիդ, որը նոր ժամանակներում պատմության մեջ հայտնի դարձավ Չիքսուլուբ (The Chicxulub) անվամբ: Ըստ վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքների, հենց դա էր, որ պատճառ դարձավ այս նախապատմական հսկա […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թրթուրներ, որոնք կարողանում են ուտել պլաստիկը

Մեծ մեղրամոմի ցեցի թրթուրը (Galleria mellonella) մեղվաբուծության համար մեծ խնդիր է: Այս թրթուրները սնվում են մեղրամոմով՝ վնասելով ոչ միայն մեղրի պաշարները, այլև՝ փեթակների մեկուսիչ նյութը: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ այս վնասատուները կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին: 2017թ․-ին իտալացի կենսաբան Ֆեդերիկա Բերտոչինին հայտնաբերել էր, որ մեղրամոմի մեծ ցեցերի թրթուրները, կարողանում են մարսել պոլիէթիլենը։ Սակայն […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2021թ-ից մահացած մարդկանց մարմինները կօգտագործեն որպես պարարտանյութ

Երբ մարդու կյանքն ավարտվում է, քաղաքակիրթ երկրներում նրա հուղարկավորությունը, որպես կանոն, կատարվում է երկու եղանակով. կա՛մ դա հուղարկավորությունն է հողի մեջ` դասական իմաստով, կա՛մ՝ դիակիզումը: Այժմ հայտնվել է երրորդ տարբերակը. գործարկվում է աշխարհում առաջին պաշտոնական ձեռնարկությունը, որը մահացածների մարմինները վերածելու է պարարտանյութի (կոմպոստի): Ընկերությունը կոչվում է «Recompose» և նախատեսում է իր բիզնեսն սկսել 2021 թվականին՝ […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք ամերիկացի հեղինակը կանխագուշակել էր կորոնավիրուսի տարածումը

Փաստ թե՞ ֆեյք նյուզ Կորոնավիրուսի տարածման ֆոնին միջազգային մամուլում ու համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել այն թեզը, թե ամերիկացի ֆանտաստ հեղինակ Դին Կունցը դեռևս 40 տարի առաջ կանխագուշակել է  չինական կորոնավիրուսի բռնկումը․ խոսքը «Խավարի աչքերը»  (The Eyes of Darkness) վեպի մասին է, որում Կունցը, ի թիվս սյուժետային այլ գծերի,  մանրամասնորեն նկարագրում է «Ուհան-400» (Wuhan-400) անվամբ վտանգավոր […]

Uncategorized ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել է բազմաբջիջ օրգանիզմ, որը թթվածնի կարիք չունի

Գիտնականները հայտնաբերել են առաջին բազմաբջիջ օրգանիզմը, որը չունի միտոքոնդրիումի գենոմ։ Նշենք, որ միտոքոնդրումները բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են, որտեղ տեղի են ունենում թթվածնով օքսիդացման ռեակցիաները: Նշված բազմաբջիջ օրգանիզմը սաղմոն ձկան մարմնում ապրող մակաբույծն է, որը կարիք չունի թթվածնի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագրում (PNAS): Շնչառության համար թթվածնի օգտագործումը համարվում է […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի հետևանքով CO2-ի արտանետումները նվազել են մեկ քառորդով

Չինաստանը շուրջ մեկ քառորդով նվազեցրել է ածխածնի երկօքսիդի (ածխաթթու գազ) արտանետումները, քանի դեռ պայքարում է կորոնավիրուսի դեմ: Ըստ գիտնականների, պատճառը արդյունաբերական արտադրության դանդաղեցումն է և էներգիայի սպառման անկումը: Կորոնավիրուսի համաճարակը, որը տարեսկզբից դարձել է համաշխարհային գլխավոր իրադարձությունը, հանգեցրել է ավելի քան երկու հազար մարդու մահվան և պատճառել է հսկայական տնտեսական վնասներ։ Այնուամենայնիվ, համաճարակի բռնկումը, էկոլոգիական […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գոյություն ունցող բույսերի ու կենդանիների մինչև 30%-ը կարող է անհետանալ ընդամենը 50 տարվա ընթացքում

Կլիմայի փոփոխության պատճառով բույսերի և կենդանիների մոտ 30%-ը մինչև 2070 թվականը կարող է անհետանալ մոլորակից. այսպիսի եզրահանգման են եկել Արիզոնայի համալսարանի մի խումբ հետազոտողներ: Արդյունքները հիմնված են բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակների ուսումնասիրության վրա, որը տպագրվել է մանրամասն զեկույցի տեսքով: Գիտնականները վերլուծել են աշխարհի 581 վայրերից 538 տեսակների տվյալները՝ երկարատև (առնվազն 10 տարի) և կանոնավոր […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնապես հաստատվեց, որ մեղուները «մոլորակի ամենակարևոր կենդանի արարածներն» են: Եվ նրանք ոչնչացման վտանգի տակ են

Մեղուների ոչնչացումը կնշանակի մարդկության վերջը Միջազգային բնապահպանական Earthwatch Institute կազմակարպությունը դեռևս 2008թ․-ին՝  Լոնդոնի Royal Geographic ընկերության ժողովի ժամանակ, հայտարարել է, որ մեղուները  մեր մոլորակի ամենից արժեքավոր տեսակն են։ Եթե ​​մեղուներն անհետանային այսօր, մարդկությունը դատապարտված կլիներ հետևելու դրանց: Գիտնականներն ու վայրի բնության փորձագետները մեղուներին ավելացրել են այն ​​տեսակների շարքին, որոնք մոտ ապագայում դատապարտված են ոչնչացման, եթե […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Գործածությունից դուրս եկած արևային վահանակները վերածվում են թունավոր թափոնների

Էներգիայի ոչ ավանդական աղբյուրներից վերականգնվող էներգիա ստանալու հրամայականը տարեցտարի ավելի սուր է դրսևորվում. մթնոլորտի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակը, գլոբալ տաքացումը և մարդածին բազմաթիվ բացասական գործոններ ուղղակիորեն վտանգում են Երկրի ապագան: Բազմաթիվ երկրներ միլիոնավոր դոլարներ են ներդնում «կանաչ էներգիայի» ոլորտում՝ նպատակ ունենալով մոտ ապագայում էներգիայի գերակշիռ մասը ստանալ վերականգնվող աղբյուրներից: Օր.՝ 2019թ.-ի առաջին 6 ամսում Գերմանիան […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԲՆՈՒԹՅՈՒՆ

NASA-ի անհավանական սիմուլյացիան բացահայտում է, թե ինչ տեսք կունենա Երկիրը, եթե օվկիանոսները ցամաքեն

Օվկիանոսները ծածկում են Երկրի մեծ մասը, ներառյալ նրա ամենաերկար լեռնաշղթան և այն հին «կամուրջները», որոնցով մարդիկ տեղափոխվել են մի մայրցամաքից մյուսը։ Նախկինում NASA-ի, իսկ այժմ Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության աշխատակից Ջեյմս Օ’Դոնոգյուն ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենար Երկիրն առանց օվկիանոսների։ Հոլովակի համար Օ’Դոնոգյուն օգտագործել է  NASA-ի ֆիզիկոս և անիմատոր Հորաս Միտչելի՝ 2008թ․-ին ստեղծած […]