ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբևէ մտածե՞լ եք, թե քանի մրջյուն կա աշխարհում

Երբևէ մտածե՞լ եք, թե քանի մրջյուն կա աշխարհում։ Միգուցե անհեթեթ թվա, բայց Հուլիուս Մաքսիմիլիանի համալսարանի (Գերմանիա) գիտնականներին հաջողվել է հաշվել դրանց քանակը։ Իհարկե հետազոտողները ստիպված չեն եղել հատ առ հատ հաշվել բոլոր մրջնանոցները, սակայն, այնուամենայնիվ, հաշվարկները շատ ժամանակ են խլել։ Նախ և առաջ ուսումնասիրվել են այս խնդրին առնչվող ավելի վաղ կատարված հետազոտությունները, որոնցից ընտրվել են […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սթրեսակայունությունը բարձրացնելու լավագույն միջոցը բնությունն է

Ժամանակակից մարդու կյանքը լի է սթրեսային իրավիճակներով։ Այն, թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին, կախված է մեր սթրեսակայունության մակարդակից: Բայց ի՞նչ է սթրեսակայունությունը ֆիզիոլոգիական տեսանկյունից: Ըստ գիտնականների՝ ուղեղի որոշակի հատվածի՝ նշաձև կորիզի (ամիգդալայի) ակտիվությունն է։ Այսինքն՝ որքան ցածր է դրա ակտիվությունը, այնքան քիչ հույզեր է ապրում մարդը սթրեսի ժամանակ, ինչը նշանակում է, որ նրա դիմադրողականությունը […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղցրացուցիչները կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը

Վաղուց հայտնի է, որ շաքարավազի չարաշահումը շատ վնասակար է։ Այդ պատճառով էլ թե՛ սպառողների, թե՛ արտադրողների մի մասը նախընտրում է  օգտագործել արհեստական ​​քաղցրացուցիչներ, ինչպիսին են օրինակ՝ ասպարտամը, սուկրալոզը, սախարինը և այլն։ Այնուամենայնիվ, այս փոխարինիչները նույնպես հեռու են անվնաս լինելուց: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ դրանք մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը և խթանում հակաբիոտիկների նկատմամբ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանեփի օրինականացման պատճառով ԱՄՆ-ի դեղագործական ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել

Կանեփի օրինականացումը նվազեցնում է խոշոր դեղագործական ընկերությունների արժեթղթերի շուկայական արժեքը Նյու Մեքսիկոյի համալսարանի տնտեսագետները հաշվարկել են դեղագործական ընկերությունների վնասները ԱՄՆ-ում կանեփի օրինականացումից ի վեր։ Օրինականացմանը զուգահեռ գրանցվեցին նաև բազմաթիվ դեպքեր, երբ խոշոր դեղագործական ընկերությունները մարիխուանայի դեմ արշավ սկսեցին՝ հակագովազդ իրականացնելու նպատակով։ Պատճառը պարզ է՝ ունենալով հասանելիություն «թմրանյութին» ՝ մարդիկ դադարել են գնել հակադեպրեսանտներ և օփիոիդների […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես են մրջյունները երկարացնում իրենց կյանքի տևողությունը հինգ անգամ

Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են այն մեխանիզմը, որի միջոցով Harpegnathos saltator տեսակի մրջյուններին հաջողվում է փոխել իրենց կյանքի տևողությունը: Մրջյունների այս տեսակը հայտնի է նրանով, որ թագուհու բնական մահից հետո գաղութի մյուս մրջյունները սկսում են մրցել նրա «տեղի» համար։ Հաղթողը, որն ի սկզբանե սովորական բանվոր մրջյուն էր, փոխակերպման է ենթարկվում և ձեռք է […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ ազդեցություն ունի շոգը մարդու առողջության և հոգեկանի վրա

Ամառն արդեն վերջացել է, սակայն շոգ օրերը դեռ շարունակվում են։ Քանի որ տաք օդը, կիզիչ արևը և տեղումների բացակայությունը, անկասկած, ազդում են մարդկանց բարեկեցության վրա, եկե՛ք պարզենք, թե ինչ ազդեցություն ունի շոգը մարդու առողջության և հոգեկանի վրա։ Շոգի պատճառով խանգարվում է քունը և ավելանում է տագնապայնությունը Ժամանակակից աշխարհում շատ դժվար է հոգու հանգստությունը պահպանել՝ բացի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս էին հնում վիրահատություններ կատարում առանց անզգայացման

Բոլորն իրենց կյանքի ընթացքում գոնե մի քանի անգամ տառապում են ինչ-որ հիվանդությունից։ Դրանք սովորաբար բուժվում են դեղամիջոցներով, սակայն որոշ դեպքերում վիրահատության անհրաժեշտություն է առաջանում։ Այսօր դրանում ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ նման միջամտությունների ժամանակ հիվանդները գտնվում են անզգայացման մեջ և ցավ չեն զգում։ Իսկ հին ժամանակներում արդյունավետ ցավազրկողներ գոյություն չունեին, սակայն վիրաբուժական վիրահատություններն […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ ենք մենք հոգնում մտավոր աշխատանքից

Մտավոր աշխատանքի ինտենսիվությունը ֆիզիոլոգիական տեսանկյունից օբյեկտիվորեն գնահատելը շատ դժվար է, սակայն սուբյեկտիվորեն այն կարող է նույնքան կամ նույնիսկ ավելի հոգնեցնող լինել, որքան և ֆիզիկական աշխատանքը: Ենթադրվում է, որ հոգնածության առաջացման սկզբունքը երկու դեպքերում էլ նույնն է՝ նյութափոխանակության միջանկյալ արգասիքների կուտակումը։ Սորբոնի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականների կարծիքով ինտենսիվ մտավոր գործունեությունը հանգեցնում է նեյրոհաղորդիչների, հատկապես գլուտամատի, կուտակմանը նախաճակատային […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիայի շտապ օգնության ծառայությունում սկսել են օգտագործել հավելյալ իրականության ակնոցներ

Vuzix ընկերությունը, հանդիսանալով խելացի ակնոցների և հավելյալ իրականության (AR) տեխնոլոգիաների և ապրանքների առաջատար մատակարարներից մեկը, հայտարարել է, որ Ճապոնիայում ուսումնասիրում են իր M400 խելացի ակնոցների օգտագործման հնարավորությունը շտապ օգնության մեքենաներով տեղափոխելու ընթացքում հիվանդների վիճակը վերահսկելու համար: Այս փորձարկմանը մասնակցում են Ջունտենդոյի համալսարանը, Shizuoka հիվանդանոցը, Shunto-Izu հրշեջ վարչությունը և AVR Japan ընկերությունը։ Շտապօգնության թիմերն օգտագործում են […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2,8 միլիոն դոլար արժողությամբ Zynteglo գենային թերապիան պատմության ամենաթանկ բուժումն է

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը հաստատել է առաջին բջջային գենային թերապիան՝ Zynteglo-ն (betibeglogene autotemcel), որն էլ, ըստ էության, կդառնա աշխարհի ամենաթանկ բուժումը: Թերապիան նախատեսված է բետա-թալասեմիայով (արյան ժառանգական հիվանդություն) հիվանդ մեծահասակների և երեխաների բուժման համար, ովքեր կարիք ունեն արյան կարմիր բջիջների կանոնավոր փոխներարկման: Թերապիայի մեկ կուրսը կարժենա 2,8 միլիոն դոլար, բայց դա կօգնի հաղթահարել հիվանդությունը […]