ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիրության դեմ պայքարի նոր մեթոդ․ ներկայացվել է հատուկ իմպլանտ՝ ճարպակալման դեմ

Տեխասի A&M համալսարանի ճարտարագետները ստեղծել են իմպլանտ, որը կօգնի այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել, և շատ հաճախ ստիպված են լինում դիմել ծայրահեղ մեթոդների, օրինակ՝ վիրահատական ճանապարհով ստամոքսի փոքրացումը։ Ըստ հեղինակների, նոր մշակված իմպլանտի տեղադրումն ավելի անվտանգ է, և նպատակահարմար։ Իմպլանտի աշխատանքը հիմնվում է ստամոքսի շրջանում թափառող նյարդի ( որի միջոցով գլխուղեղը ստանում է հագեցվածության […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ճապոնացի գիտնականները մշակել են «խելացի ժամացույց», որը չափում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու

Ճապոնական Quantum Operation Inc․ ստարտափի գիտնականները ներկայացրել են արտաքինից «խելացի ժամացույցին» նմանվող սարքի նախատիպ, որն ունակ է օգտագործողի մոտ որոշելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դաստակից՝ առանց մաշկը ծակելու (ասեղային միջամտության)։ Չափման համար սարքից պահանջվում է ընդամենը 20 վայրկյան։ Տեխնոլոգիան ներկայացվել է CES -2021 սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա միջազգային ցուցահանդեսում, որն այս տարի անցկացվել է առցանց։ Ինչպես […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտնականներին հաջողվել է քվանտային տեղեկատվություն փոխանցել 44 կիլոմետր հեռավորության վրա

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Fermi լաբորատորիայի (Fermi National Accelerator Laboratory- Fermilab) գիտնականներին հաջողվել է քվանտային տեղեկատվություն փոխանցել 44 կիլոմետր հեռավորության վրա։ Տեղեկատվության փոխանցման ճշգրտությունը (оպտիկամանրաթելային ցանցերով) 90% -ից ավելին է: Հեղինակները նշում են, որ սա պատմության մեջ քվանտային տեղեկատվության առաջին փոխանցումն էր մի քանի տասնյակ կիլոմետրերի վրա: Աշխատանքը հնարավորություն կտա կառուցել քվանտային ցանց, որի միջոցով հնարավոր […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔ

2020 թվականին երկրագունդը սովորականից ավելի արագ է պտտվել

Երկրի օրապտույտի արագությունը 2020 թվականին փոքր-ինչ աճել է, և եթե այս միտումը շարունակվի նաև 2021-ին, ապա հաջորդ Ամանորին մենք պատմության մեջ առաջին անգամ ստիպված կլինենք ոչ թե ավելացնել կոորդինացիոն վայրկյանը, այլ հանել այն համաշխարհային կոորդինացված ժամանակից։ Ընդունված է համարել, որ լրիվ օրը 24 ժամ, կամ 86,400 վայրկյան է պարունակում։ Սակայն այն ժամանակը, որի ընթացքում Երկիր […]

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Եվրոպական Milrem Robotics ընկերությունը սկսել է փորձարկել իր ինքնավար «տանկի» նախատիպը

Ռոբոտաշինությամբ և ինքնավար համակարգերի մշակմամբ զբաղվող եվրոպական Milrem Robotics ընկերությունը (Էստոնիա) սկսել է փորձարկել իր Type-X ինքնավար թրթուրավոր մարտական մեքենայի նախատիպը, ինչի հիման վրա մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել լիարժեք մարտական ​​մեքենա: Նախատիպը հաջողությամբ ցուցադրել է շարժվելու և մանևրելու կարողությունը: Type-X-ը նախատեսվում է օգտագործել ամենավտանգավոր առաջադրանքների կատարման համար, ինչը և հնարավորություն կտա նվազեցնելու մարդկային կորուստները […]

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Microsoft-ը արտոնագրել է տեխնոլոգիա, որը կարող է ստեղծել յուրաքանչյուր մարդու թվային կրկնակը՝ չատ-բոտի տեսքով

Ըստ ամենայնի, առաջիկայում իրականություն կդառնա բրիտանական «Սև հայելի» (Black Mirror) գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի սյուժեներից մեկը․ Microsoft-ը արտոնագրել է տեխնոլոգիա, որը կարող է ստեղծել յուրաքանչյուր մարդու թվային կրկնակը՝ չատ-բոտի (chatbot) տեսքով։ Հայտը հրապարակվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) կայքէջում։ Չատ-բոտի հոգեբանական բնութագիրը կազմվելու է ամենատարբեր տվյալների հիման վրա, ինչպիսիք են օրինակ՝ լուսանկարները, ձայնագրությունները, համացանցային գրառումներն […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Չինական Wing Loong II ԱԹՍ-ն ընդդեմ թուրքական Bayraktar-ի

Wing Loong II հարվածային հետախուզական ԱԹՍ-ն արտադրվում է Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի (AVIC) դուստր ձեռնարկության՝ CAC (Chengdu Aerospace Corporation) ավիատիեզերական կոնգլոմերատի կողմից` 2017 թվականից։ Սարքն ունի ինչպես հեռակառավարվող, այնպես էլ ինքնավար թռիչքի ռեժիմ, ինչպես նաև՝ արբանյակային կապի միջոցով հեռահար հարվածի հնարավորություն: Wing Loong II-ը իր գերճշգրիտ հարվածով և տեխնոլոգիական հնարավորություններով չի զիջում թուրքական Bayraktar-ին և […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Tesla-ն Չինաստանում գործարկել է էլեկտրամեքենաների լիցքավորման աշխարհի ամենամեծ կայանը

Tesla-ն Չինաստանի Շանհայ քաղաքում գործարկել է էլեկտրական մեքենաների լիցքավորման աշխարհի ամենամեծ կայանը (Supercharger station): Լիցքավորման համար 72 կետ ունեցող այս կայանը մեծությամբ գերազանցեց Tesla-ի նախորդ՝ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում  գտնվող կայանին, որն ուներ լիցքավորման 56 կետ։ Ի տարբերություն Կալիֆոռնիայի բացօթյա կայանի, Շանհայի կայանը տեղակայված է փակ տարածությունում։ Կայանը տեղակայված է Jing’an կոչվող հատվածում, որտեղ և կենտրոնացած […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ՏԻԵԶԵՐՔ

2021 թվականի տեխնոլոգիական միտումները

2021 թվականին սպասվող տեխնոլոգիական զարգացումների մի մասը պայմանավորված կլինի 2020 թվականին ձևավորված միտումներով՝ COVID-19 համաճարակ, սպասվող տնտեսական ճգնաժամ և այլն։ Համաճարակը մեծապես անդրադարձել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ մարդկանց հետ շփումից մինչև աշխատանք, կրթություն, բժշկություն ու առևտուր։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կորոնավիրուսը ձևավորեց այլ ապագա և այլ պատկերացումներ աշխարհի բնակչության համար: Մի […]

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարո՞ղ է արհեստական ​​բանականություն «SantaNet»-ը կործանել աշխարհը

Ըստ որոշ փորձագետների, տեսանելի ապագայում մենք կտեսնենք արհեստական ​​բանականության զարգացման հաջորդ փուլը, որն, այսպես կոչված «ընդհանուր արհեստական ​​բանականությունն» է՝ կամ AGI-ն (Artificial general intelligence): Այս մեքենայական բանականությունը հնարավորություն կտա հասկանալու և լուծելու ցանկացած խնդիր, դրա կարողություններ բազմակի կգերազանցեն մարդկանց հնարավորություններին։ AGI-ն կարող է ավելի լավը դարձնել մարդկային կյանքը, սակայն առանց անհրաժեշտ վերահսկողության, այն կմեծացնի գլոբալ […]