ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Օվկիանոսում հայտնաբերվել է մանրէ, որը կարող է թթվածին արտադրել առանց արևի լույսի

Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմների մեծ մասի համար գոյության կարևոր նախապայմանը թթվածնի առկայությունն է: Թթվածինն իր հերթին արտադրվում է մի շարք օրգանիզմների կողմից ֆոտոսինտեզի արդյունքում, որի համար էլ արևի լույս է անհրաժեշտ: Սակայն Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են աէրոբ մանրէ, որը ոչ միայն գոյատևում է նույնիսկ լիակատար մթության մեջ և թթվածնի բացակայության միջավայրում, այլև ավելին՝ […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային օվկիանոսը շարունակում է աննախադեպ տեմպերով տաքանալ

Վեց տարի անընդմեջ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, և 2021 թվականը ևս բացառություն չէր։ Պետք է հասկանալ, որ Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը գլոբալ տաքացման հիմնական ցուցիչներից մեկն է։ Գիտնականները այս գործընթացին սկսել են հետևել դեռևս անցյալ դարի 50-ական թվականներից և տարբեր տարիներին հրապարակված բազմաթիվ զեկույցների համաձայն, օվկիանոսներում ջերմության պարունակությունը սիստեմատիկ մեծանում է ամբողջ աշխարհում։ Իրավիճակը […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բժիշկներն առաջին անգամ խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն

2022 թվականի սկզբին՝ հունվարի 7-ին, ամերիկացի վիրաբույժներն արեցին անհավանականը՝ նրանք գենետիկորեն միդիֆիկացված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստեցին մարդուն։ Նախկինում նման վիրահատությունն անհնար էր, քանի որ մարդու օրգանիզմը շատ հաճախ մերժում է նույնիսկ այլ մարդկանց օրգանները, ուստի կենդանիների օրգանների փոխպատվաստման մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Իսկ այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ գիտնականները կարողացել են այնպես […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Սննդի փաթեթավորման համար նոր այլընտրանքային նյութ է ստեղծվել

Հարվարդի հանրային առողջության դպրոցի (ԱՄՆ) և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են սննդի փաթեթավորման համար նախատեսված կենսաքայքայվող նյութ, որը սպանում է վնասակար մանրէները և կարող է երկարացնել թարմ սննդի պահպանման ժամկետը երկու-երեք օրով: Սննդի փաթեթավորման կենսաքայքայվող այլընտրանքը կարող է զգալիորեն նպաստել թափոնների կրճատմանը: Համաձայն ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալների՝ սննդի, խմիչքների, դեղամիջոցների և […]

ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Շները կարող են տարբերել մարդկային լեզուները

Բուդապեշտի Լորանդ Էտվյոշի անվան համալսարանի (Հունգարիա) գիտնականների թիմը՝ նյարդակենսաբան Լաուրա Կուայա գլխավորությամբ, իրականացրել է հետազոտություն՝ հասկանալու համար, թե ինչպես է շների ուղեղն արձագանքում տարբեր լեզուներին: ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) հետազոտությունները ցույց են տվել, որ շների ուղեղը կարող է տարբերակել ծանոթ («մայրենի») և անծանոթ («օտար») լեզուները, ինչը դրանց դարձնում է առաջին հայտնի և առայժմ միակ կենդանիները (սկզբնաղբյուրում՝ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոտոքսի ներարկումները նվազեցնում են տագնապայնությունը

Բոտուլոտոքսինը, որն ավելի հայտնի է որպես բոտոքս, նեյրոտոքսիկ սպիտակուց է, որը սինթեզվում է Clostridium botulinum բակտերիայի կողմից: Առավել տարածված է դրա կիրառումը էսթետիկ բժշկության մեջ, օրինակ՝ կնճիռների հարթեցում, սակայն բոտուլոտոքսինը լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ այլ նպատակներով ևս, օրինակ՝ միգրենի, մկանային սպազմերի, առատ քրտնարտադրության և միզուղիների անզսպության բուժումը և այլն: Առհասարակ, բոտուլոտոքսինը ուժեղ թույն է, […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Ամերիկյան ստարտափը ներկայացրել է մարտկոց, որը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել 1200 կմ ճանապարհ

Ամերիկյան Our Next Energy (ONE, Միչիգան) ստարտափը Tesla Model S էլեկտրական մեքենաների վրա փորձարկել է իր նոր մարտկոցի նախատիպը։ Ըստ հաղորդագրության, մեկ լիցքավորմամբ մեքենան անցնել ռեկորդային 1210 կիլոմետր տարածություն։ Ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Մուջեբ Իջազը նշել է, որ ONE-ը մտադիր է հիմնել այնպիսի մարտկոցների արտադրություն, որոնցով հնարավոր կլինի մոտ երկու անգամ ավելի տարածություն հաղթահարել, […]

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՄԷ-ում հաջողությամբ փորձարկվել է թռչող մեքենայի նախատիպ

Բրիտանական Bellwether Industries ընկերությունը ստեղծել և գործարկել է eVTOL տիպի Volar թռչող հիպերքարի փոքրածավալ նախատիպը (the half-scale prototype)։ Հիշեցնենք, որ eVTOL տիպի մեքենաներն օգտագործում են էլեկտրաէներգիա ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համար: Հեռակառավարվող նախատիպը մի քանի թռիչք է իրականացրել ԱՄԷ-ի մայրաքաղաքում մոտ 40 կմ/ժ արագությամբ 4 մետր բարձրության վրա։ Ապագայում Volar թռչող մեքենան կկարողանա զարգացնել մինչև […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիայում մշակել են սփրեյ՝ տարիքային դեմենցիայի դեմ

Օսակայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները Տակամի Տոմիյամայի գլխավորությամբ հիմնել են Medilabo RFP բժշկական ընկերությունը, որի նպատակը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը կանխող նոր դեղամիջոցի մշակումն է։ Գիտնականները նպատակ ունեն կլինիկական փորձարկումների հաջող ավարտից հետո անցնել այդ դեղամիջոցի կոմերցիոն արտադրությանը։ Քթի սփրեյ հիշեցնող դեղամիջոցը դեռևս անուն չունի, սակայն կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սա այսօր, թերևս, […]

ՏԻԵԶԵՐՔ

SpaceX-ի տիրումֆը, ապագայի զբոսաշրջություն և նոր վայրէջք Մարսի վրա. համաշխարհային տիեզերագնացության ոլորտում 2021 թվականի հիմնական արդյունքները

2021 թվականին տիեզերական արձակումների քանակով համաշխարհային առաջատարը Չինաստանն էր, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացրել է 55 հրթիռի արձակում։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն իրականացրել է 45 արձակում։  Ռուսաստանը երրորդ տեղում է՝ 22 արձակումով։ Հատկանշական է, որ 2021 թվականին SpaceX-ի Falcon 9 հրթիռը արձակվել է 31 անգամ, ինչը շատ ավելին է, քան նշված ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից […]